Շատերի սիրելի «Պոպլավոկ». հեռավոր 1977 թ․, Երևանն իր երևանցիներով
Հասարակություն«Պոպլավոկի» հեղինակ Ֆելիքս Հակոբյանը շատ զուսպ միջոցներով ներդաշնակել էր սրճարանը շրջակա բնական ռելիեֆի հետ՝ այն վարպետորեն տեղադրելով բարձրության վրա այնպես, որ շինության վերեւի մասը ստացել էր դարավանդի տեսք, իսկ տարբեր մակարդակների միջեւ եղած տարածությունը տրամաբանորեն զբաղեցրել էր սրճարան-«նավի» ներքեւի մասը:
«Պոպլավոկ»-ում հավաքվում ու խոսում էին ամեն ինչից. ԽՍՀՄ տարիներին դժվար էր գրքեր հայթայթել եւ ցանկացած ինֆորմացիա արժեքավոր էր: «Պոպլավոկ»-ում փոխանակվում էին աշխարհում տեղի ունեցող բոլոր նորություններով, այն ամենով, ինչը երբեք չէին գտնի թերթերում ու չէին տեսնի հեռուստատեսությամբ: