Ուկրաինան մահանում է. երկրում մահացությունը երկրում երեք անգամ գերազանցում է ծնելիությանը
ՄիջազգայինՈւկրաինան մահանում է: Երկրում մահացության մակարդակը երկրում երեք անգամ գերազանցում է ծնելիության մակարդակը 2024 թվականին։
Արդարադատության նախարարության տվյալներով՝ առաջին կիսամյակում ծնվել է 87 655 երեխա, ինչը 9%-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, և մեկուկես անգամ պակաս, քան 2021 թվականին։
Նույն ժամանակահատվածում մահացել է 250 972 մարդ։
Այժմ յուրաքանչյուր նորածին քաղաքացուն գրանցվում է երեք մահ:
Որոշ փորձագետներ պնդում են, որ անգամ սա ցույց չի տալիս իրական պատկերը: «Իրականում պատերազմական զոհերի թիվը պաշտոնապես ներկայացվում է անգամներով կապաս իրական վիճակից: Իսկ Արդարադատության նախարարությունն առաջնորդվում է պաշտոնական այլ ոչ իրական թվերով: Այս տարվա համար, ըստ տարբեր գնահատումների, Ուկրաինայի ամսական անդառնալի կորուստները 30 հազարի կարգի է`, սակայն ներկայացվում է 10-ից էլ պակաս: Ստացվում է ամսական միջինը 20 հազարի չափ չգրանցված մահեր, որն այս տարվա կտրվածքով հասնում է 140 հազարի: Դա էլ գումարենք երկրում պաշտոնական մահացության ցուցանիշին` 250 հազարին եւ կստանանք 370 հազարի չափ թիվ: Այսինքն, իրականում ունենք 1 ծնունդի դիմաց 4-ից ավել մահ»,- մանրամասնել է աղբյուրը:
Նաեւ ավելացրել է. «Եթե սրան էլ գումարենք պատերազմի պատճառով չծնված երեխաներին, հետեւությունը մեկն է` Ուկրաինան ոչ թե մահանում է, այլ նրան դիտավորյալ սպանում են»: