Ձեր ստերը, սուտի ընդդիմադիրներ, ձեզ պահեք... դուք Նիկոլին ծառայում եք անհիշելի ժամանակներից. Մովսիսյան
Ներքաղաքական«Ես ծառայել եմ ՀՀ ԲԱՆԱԿՈՒՄ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահ էր, հիմա հանդիսանում եմ ՀՀԿ ԵԿ անդամ: Ձեր ստերը, սուտի ընդդիմադիրներ, ձեզ պահեք, հայ ազգին մի մոլորեցրեք, դուք նիկոլին ծառայում եք անհիշելի ժամանակներից: Հանրապետականներից հեռու մնացեք, ձեր սովորության համաձայն պատերի տակ վնգստացեք: ՀՀԿ ԵԿ-ից մասնակցել են 4 օրյա և 44 օրյա պատերազմին, ունենք մեդալներ մասնակցության համար: Իսկ դուք ձեր «Մայր Հայաստան» խմբակով ի՞նչ եք արել երկրի ու հայրենիքի համար: Ձեր նման ձրիակեր, անշնորհակալներն իրավունք չունեն խոսել հայրենիքից ու ՀՀԿ-ից», - գրել է ՀՀԿ ԵԿ անդամ ՎԱՀԵ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: