Երկրի վրա մագնիսական փոթորիկն ուժեղացավ` հասնելով G3 մակարդակի
ՀասարակությունԵրկրի վրա մագնիսական փոթորիկը ուժեղացել է: Այն բարձրացել է G3 մակարդակի, որը համարվում է բարձր։ Մագնիսական փոթորկի նման բարձր մակարդակ գրանցվում է ժամեր ժարունակ, ինչը համարվում է բավականին երկար։
G3 (Kp = 6,67) արդեն վեց ժամ է գրանցվել է, ասել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչները։
Երկրի մագնիսական դաշտի խախտման աստիճանը չափվում է հատուկ սանդղակով։ Այն պարունակում է հինգ անընդմեջ ցուցանիշներ՝ G1-ից մինչև G5: Եթե առաջին դեպքը համարվում է թույլ մագնիսական փոթորիկ, ապա վերջինս համարվում է ծայրահեղ ուժեղ։