Մալին խզում է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ՝ ահաբեկչությանը աջակցելու պատճառով
ՄիջազգայինՄալիի անցումային կառավարությունը հայտարարել է, որ խզում է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ Աֆրիկայում ահաբեկիչներին Կիևի աջակցության պատճառով։ Մալիի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի գործողությունները խախտում են Մալիի ինքնիշխանությունը, ինչպես նաև աջակցում են միջազգային ահաբեկչությանը Աֆրիկայում և Սահելում։
Նախօրեին Սենեգալի արտաքին գործերի նախարարությունը կանչել էր Ուկրաինայի դեսպանին՝ Մալիի հյուսիսում ահաբեկիչներին աջակցելու պատճառով։
Բուրկինա Ֆասոյի դիվանագիտական վարչությունն իր հերթին կոչ է արել համաշխարհային հանրությանը գնահատել ահաբեկչությանը Ուկրաինայի աջակցությունը։
Անցյալ շաբաթ Ազավադի անջատականները Ալ-Քաիդայի զինյալների աջակցությամբ հարձակվել են Մալիի զինված ուժերի և «Վագների» մարտիկների վրա։ Ուկրաինական իշխանություններն առաջ ընկան հայտարարելով, թե այդ գործողությունը ծրագրել և կազմակերպել են իրենք։ Թերեւս նաեւ չգիտակցելով, որ դա փաստացի նշանակում է ահաբեկչական ճանաչված կազմակերպություններին աջակցություն, եւ հիմա քաղում են հետեւանքները: