«Թշնամին ասես շղթայից է պոկվել». ուկրաինական ռազմական աղբյուր
ՄիջազգայինՈւկրաինայի Գլխավոր հետախուզական վարչության համար աշխատող DS ռազմա-վերլուծական ռեսուրսը հենց խուճապահար հաղորդագրություն է տարածել զորքերի «Կենտրոն» խմբի հարձակման մասին Պոկրովսկի ուղղությամբ:
«Թշնամին ասես շղթայից է պոկվել: Շարունակվում են Ժելանիից հյուսիս գրոհային գործողությունները: Բացի այդ, հակառակորդը մարտավարական հաջողություններ է գրանցել գյուղից դեպի արևելք և փորձում է շրջանցել այն:
Այս մանևրը սպառնում է Վոլչյա գետի արևելյան ափին գտնվող Ուկրաինայի զինված ուժերի խմբին։
Ռուսները շարունակում են ներխուժել Ժելաննոե արևմուտքից և արդեն գտնվում են Սերգեևկայի մատույցներում։
Ռուսաստանի զինված ուժերը գրոհում են Իվանովկա և ցանկանում են հարավից շրջանցել Լիսիչնոյեն:
Ուկրաինայի զինված ուժերն ուժեղացնում են այս տարածքը, սակայն հակառակորդի մարդկային ուժով գերազանցության հանդեպ միջոց չկա։ Նախորդ օրերին գրոհների զգալի մասը հետ է մղվել, սակայն ռուսները շաբաթ օրը Օչերետինոյից նոր գրոհային զորքեր են բերել»,- իրավիճակը նկարագրում է ուկրաինական ռեսուրսը։