Նիկոլին թողած` կրկին Սերժ Սարգսյանին են մերժում ու այդքանից հետո ուզում են՝ իրենց լուրջ վերաբերվեն. Բաբայան
Ներքաղաքական«Անդրանիկ Թևանյանի հարցազրույցի հատվածը ընկավ աչքովս, սա արդեն զավեշտ էլ չէր սա աբսուրդի թատրոն է: Ուրեմն` էս 6 տարիների ընթացքում շարան- շարան ընդդիմադիրներ եկան ու գնացին, կանգնեցին մեր կողքին, հետո բոլորը միաբերան սկսեցին իրենց «հին օրերի» երգը երգել, Անդրանիկն էլ բացառություն չի, նա վաղուց նույն սխեմայի մեջ է ծավալվում:
Այդ «խմբակը բուն է դրել» գրեթե բոլոր ընդդիմադիր թևերում և դրա անվանումն է«Մերժիր Սերժին 2»: Նրանք, փաստորեն, Նիկոլին թողած` կրկին Սերժ Սարգսյանին են մերժում ու այդքանից հետո ուզում են, որ իրենց լուրջ վերաբերվեն: Համենայն դեպս, նողկալի է տեսնել կրկին անգամ այդ հիմարագույն թեզերի տարածումը և մարդկանց շեղումը իրական քաղաքական օրակարգից:
Հ.Գ Հետաքրքիր է իրենց ո"ր երկրի սելիտրայով են աճեցնում կամ ո՞ր կենտրոնի պարարտանյութն են տալիս, լավ կլինի դա ասեն, հետո նոր հեքիաթներ կարդան անտեղյակ մարդկանց գլխին: