Microsoft-ը կներկայացնի արհեստական բանականությամբ առաջին համակարգիչները
ՀասարակությունMicrosoft ընկերությունը կներկայացնի արհեստական բանականության (ԱԲ) աջակցությամբ առաջին համակարգիչները։ Այս մասին հայտնում է Windows Central-ը։
Աղբյուրները հայտնել են, որ գարնանը ընկերությունը կթողարկի ԱԲ աջակցությամբ առաջին համակարգիչները՝ Surface Pro-ն և Surface Laptop-ը։
Ըստ քաջատեղյակ աղբյուրների՝ մոդելները կմրցակցեն Apple iPad Pro-ի և MacBook Pro-ի հետ:
Սարքերն առաջինը կստանան ԱԲ գործառույթների աջակցություն, որոնք կհայտնվեն Windows 11-ում։
Microsoft-ի սարքերը կհամալրվեն Intel Core Ultra և Qualcomm Snapdragon X Elite չիպերով՝ նեյրոնային պրոցեսորի NPU-ներով։ Surface Pro և Surface Laptop մոդելները հասանելի կլինեն ինչպես Intel, այնպես էլ ARM պրոցեսորներով: Գաջեթները պետք է ստանան OLED էկրաններ: