Շատ ուկրաինուհիներ չեն կարողանում տղամարդկանց գտնել պատերազմի և մոբիլիզացիայի պատճառով։ Այս մասին գրում է New York Times-ը:
Ուկրաինուհիների համար զուգընկեր գտնելու խնդիրը սուր է, քանի որ շատ երիտասարդներ զոհվել են ռազմաճակատում, իսկ մի քանիսը դեռ առաջնագծում են կամ փախել են երկրից:
«Տասնյակ հազարավոր տղամարդիկ մահացան։ Ավելի շատերը գտնվում են առաջնագծում, ոմանք փախել են երկրից, իսկ մյուսները չեն ցանկանում լքել իրենց տները՝ վախենալով մոբիլիզացվել փողոցներում: Կիևի նման քաղաքներում տղամարդկանց ներկայությունը նկատելիորեն նվազել է։ Որոշ գյուղեր զորակոչը դատարկել է արական սեռի բնակչությանը»,– գրում է թերթը։
NYT-ն ընդգծում է, որ տղամարդիկ շատ հաճախ հոգեբանական հյուծված վիճակում են, ուստի չեն ցանկանում կամ չեն կարող հարաբերություններ սկսել։
Կառավարության տվյալներով՝ անցյալ տարի Ուկրաինան ունեցել է 10 տարվա ընթացքում ծնված երեխաների թվի վատագույն ցուցանիշը, իսկ գրանցված ամուսնությունների՝ երկրորդ վատագույն ցուցանիշը։