Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը մարդու է տվել «տանը մնացած» մեծ աղջկան
Միջազգային«Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լեյենի ավագ դուստրն ամուսնացել է, տեղեկացնում է Bild-ը: Ըստ աղբյուրի`
«Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հինգ դուստրերից ավագն ամուսնացել է: 35-ամյա Սոֆին ամուսնացել է 35-ամյա Խուան Պաբլո Բրոտֆելդի հետ։ Փեսան թողեց իր ազգանունը և այժմ կոչվում է Խուան Պաբլո ֆոն դեր Լեյեն:
Չնայած բարձրաստիճան հյուրերի բացակայությանը, եկեղեցու բոլոր ելքերը հսկվում էին ոստիկանության աշխատակիցների կողմից։ Հարսանիքից հետո տոնակատարությանը ներկա մոտ 250 հյուրեր նորապսակներին դիմավորեցին ծափերով, վարդի թերթիկներով ու օճառի պղպջակներով»։