Պոկրովսկի ուղղություն. Ուկրաինական պաշտպանությունը գործնականում քանդված է
ՄիջազգայինՊոկրովսկի ուղղությունից շարունակում են ակտիվ լուրեր ստացվել:
Նախ՝ ճակատի հարավում վերջնականապես մաքրվել է Ուկրաինայի Զինված ուժերի հիմնական ամրացված տարածքը՝ Ժելանիից արևելք։ Այս գյուղում փաստացի օղակի վիճակում է: Բոլոր հաղորդակցությունները այստեղ կրակի տակ են, եւ եթե այս գիշեր չփորձի դուրս գալ, շրջապատումը կարող է դառնալ անխուսափելի:
Սակայն ավելի էական է, որ ռուսական ստորաբաժանումները գրավել են Իվանովկայի կենտրոնը, և այստեղ ինտենսիվ գրոհը շարունակվում է միանգամից երկու ուղղությամբ՝ հարավից և արևելքից։ Հաշվի առնելով ուկրաինական հանրային էջերում հնչող ողբը, Ուկրաինայի զինված ուժերի համար այստեղ նույնպես ճնշող է տիրում իրավիճակը։
Շարունակվում են նաև մարտերը Սերգեևկայի համար, ուր ռուսական ստորաբաժանումներն արդեն մուտք են գործել:
Այսպիսով, ռուսական ուժերն ավարտել է թեւերի ապահովումը, եւ գործնականում դուրս է եկել Նովոգրոդովկա-Գորդովկա ուղղություն, որից այն կողմ Մինգորոդ-Պոկրովսկ հատվածն է:
Գործնականում բոլոր փորձագետները կարծում են, որ Պաոկրովսկը կորցնելոը դեպքում ուկրաինական կողմը շատ արագ կզիջի ինչպես հարավային, այնպես էլ` արեւելյան Դոնբասը` ռուսական ուժերի համար ճանապարհ բացելով դեպի Դնեպրոպետրովսկ: