Ռուսաստանը 2024 թվականին հաղթելու է. Կադիրով
ՄիջազգայինՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը վստահ է, որ Ռուսաստանը 2024 թվականին կհաղթի Ուկրաինայում անցկացվող հատուկ ռազմական գործողությունում։
«Այս տարի 100 տոկոսով հաղթանակը մերն է լինելու, դրանում ոչ մի կասկած չկա… Մենք առաջ ենք գնում»,- ասել է Կադիրովը։
Նա հավելել է, որ օրը մի քանի անգամ հաղորդագրություններ է ստանում ռազմական գործողության գոտում գտնվող հրամանատարներից։ Նրա խոսքով՝ հրամանատարները տեղեկացնում են, որ «մտնում» են ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ։