Պարեկների կողմից ծեծի ենթարկված արցախցի Արամ Երիցյանը չի կալանավորվել
Օրերս պարեկների կողմից ծեծի ենթարկված Արցախցի Արամ Երիցյանն ազատ է արձակվել, դատարանը մերժել է նրան կալանավորելու միջնորդությունը: Այս մասին հայտնել է նրա եղբայրը՝ փաստաբան Ռոման Երիցյանը:
«72 ժամը լրանալու հիմքով Արամն ազատության մեջ է։ Կալանավորման հարցով դատարանի որոշումը կհրապարակվի քիչ հետո։
Լրացում։
Կալանավորման միջնորդությունը լրիվությամբ մերժվեց, իսկ ձերբակալումն էլ ճանաչվեց ոչ իրավաչափ։
Լրացում 2։ Դատավոր Նելլի Բաղդասարյանի իրականացրած արդարադատությունն ուղղակի անգնահատելի է»,- հայտնել է նա։