Շտապ. Գեւորգ Գեւորգյանից խլում են Մոսկովյան 5 հասցեի գրասենյակը Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից «ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ Հյս. Մակեդոնիայից կրած պարտությունից հետո Պետրակովը հանես է գալիս ասուլիսով(տեսանյութ) Կուրսկում` Պլեխովոյի մատույցներում ռուսական ուժերի հարձակման կադրերը Համեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։ Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հրաշալի խաղակեսից հետո գոլեր ընդունեց ու պարտվեց Հյս. Մակեդոնիային(տեսանյութ) Իրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարար Խորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում. Հենրիխ Դանիելյան Աստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանել

Հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության խեղաթյուրում՝ հաճո Ադրբեջանի քիմքին.Արցախի թեմը դատապարտել է Վատիկանի պաշտոնաթերթի հոդվածը

Թեմա

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի հայտարարությունը․

«Աղվանից եկեղեցու պատմության ու էթնիկ պատկանելության հիմնահարցերը 20-րդ դարի առաջին տասնամյակներից ի վեր և հատկապես վերջին ժամանակներում եղել ու շարունակում են մնալ տարբեր երկրների գիտնականների ուշադրության կենտրոնում: Տպագրվել են բազմաթիվ աշխատություններ, մենագրություններ, ժողովածուներ, հոդվածներ, կազմակերպվել են բազմաթիվ միջազգային գիտաժողովներ ու կոնֆերանսներ, որոնցում ներկայացվել են Աղվանից եկեղեցու գործունեությանն առնչվող տարաբնույթ հիմնահարցեր, որոնց թվում նաև էթնիկ պատկանելության հիմնահարցը՝ և՛ մակերեսային, և՛ խորքային մեկնաբանություններով ու տարաբնույթ հիմնավորումներով: Կարևոր է ընդգծել այն փաստը, որ բոլոր ուսումնասիրությունների համար կարևոր հիմք են հանդիսացել հիմնականում հայկական սկզբնաղբյուրները, ինչն էլ միանգամայն պարզ ու տրամաբանական է։ Սակայն ստիպված ենք արձանագրել, որ երբեմն հենց սկզբնաղբյուրների օգտագործման գործընթացում թույլ են տրվել նաև գիտական ոչ համարժեք ու պատշաճ մոտեցումներ, որոնք առավելապես պայմանավորված են քաղաքական հանգամանքներով:

Զավեշտականը, թերևս, հիշյալ սկզբնաղբյուրների նպատակային խեղաթյուրումներն են: Այս առումով անգերազանցելի են ադրբեջանցի պատմաբանները, ովքեր, իրենց քաղաքական շահերով պայմանավորված, կամայականորեն օգտագործելով դրանց տարբեր թարգմանությունները, ոչ միայն խառնաշփոթ են ստեղծել ինչպես Աղվանից եկեղեցու, այնպես էլ ողջ Արևելյան Այսրկովկասի պատմության շուրջ, այլև իրենց հորինած հակագիտական, միանգամայն հիմնազուրկ «պատմություններով» պատմագիտության անվան տակ ողողել են ամենատարբեր գիտական, տեղեկատվական, քարոզչական հարթակները, ինչն էլ բացասական ազդեցություն է ունեցել, ունենում և շարունակաբար ունենալու է ժողովուրդների հարաբերությունների վրա՝ իրենց քաղաքական անհաճո հետևանքներով։

Վատիկանի “L'Osservatore Romano” պաշտոնաթերթում վերջերս հրապարակված «Ճանփորդություն հին Կովկասյան Ալբանիայում դեպի քրիստոնեության արմատները. Դադիվանքը, Գանձասարը և Խաթրավանքը ամպերի մեջ» վերնագրով գրառումը (հեղինակ՝ Ռոսելա Ֆաբիանի) ադրբեջանական քարոզչամեքենային մատուցված ակնհայտ ծառայություններից է՝ տարածաշրջանի և նրա բնիկ հայ ժողովրդի ստեղծած հոգևոր-մշակութային ժառանգության իրական պատմության միանգամայն կեղծ ու հիմնազուրկ ներկայացման հերթական փորձ:

Այցելելով Ադրբեջան և մասնավորապես ներկայումս օկուպացված Արցախի Հանրապետության տարածք՝ հեղինակը, Ադրբեջանի քիմքին համապատասխան, ջանացել է նոր շունչ հաղորդել այդ երկրի կողմից մոգոնված հայկական մշակութային արժեքների «աղվանական ծագումնաբանության առասպելին»: Նման քարոզչանյութը հրապարակելուց առաջ հեղինակը, իհարկե, եթե նպատակ ունենար ոչ թե պատվիրված տեսություններ մոգոնելու, այլ իր այցելած վայրերի իրական պատմությունը ներկայացնելու, նախ պետք է փորձեր գոնե հպանցիկ ծանոթանալու ընդամենն ամիսներ առաջ տեղի ունեցած քաղաքական իրադարձություններին, դրանց դրդապատճառներին, այնուհետև իր այցելած և մատնանշած Դադիվանքի, Գանձասարի, Խաթրավանքի իրական պատմությանը, նրանց պատերին ու շրջակայքում սփռված տասնյակ հարյուրների հասնող արձանագրություններից գոնե մեկ-երկուսի բովանդակությանը, կամ փորձեր հասկանալ, թե դրանք ինչ լեզվով են գրված, կամ ինչու են հենց հայերենով գրված: Այս դեպքում միգուցե ներքին խիղճն ու բարոյականությունը թույլ չտային նմանատիպ պատմություններ հորինելու և քրիստոնեական արժեքների բնույթին ու բովանդակությանը հակասող հորինվածքներ ձևակերպելու և հրապարակելու:

Նման կեղծ ու անհիմն քարոզչությունը միանգամայն դատապարտելի ու անհարգալից վերաբերմունքի դրսևորում է ոչ միայն հայ ժողովրդի, նրա հոգևոր կառույցը հանդիսացող Հայ Առաքելական եկեղեցու բազմադարյան պատմություն, հոգևոր ու գաղափարաքաղաքական հարուստ կենսագրություն ունեցող նշանավոր հոգևոր-մշակութային կենտրոնների, այլև ընդհանրապես համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության պատմության նկատմամբ»:






Շտապ. Գեւորգ Գեւորգյանից խլում են Մոսկովյան 5 հասցեի գրասենյակըԱլեքսանդր Պետրակովը հեռացվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից«ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ՄԱՐՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ, ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԿԱՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆՀյս. Մակեդոնիայից կրած պարտությունից հետո Պետրակովը հանես է գալիս ասուլիսով(տեսանյութ)Կուրսկում` Պլեխովոյի մատույցներում ռուսական ուժերի հարձակման կադրերըՀամեմատեք Սերժ Սարգսյանի բանակցային փաթեթն ու Փաշինյանի բերած աղետը։Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը հրաշալի խաղակեսից հետո գոլեր ընդունեց ու պարտվեց Հյս. Մակեդոնիային(տեսանյութ)Իրանը պատրաստ է պատերազմի․ ԱԳ նախարարԽորհուրդ եմ տալիս հաճախ լինել եկեղեցում. Հենրիխ ԴանիելյանԱստված ասել է՝ պետք է քրտնես, հիմա, թե տրենաժորի վրա կքրտնես, թե տառապելուց կքրտնես․ Փաշինյանն Աստվածաշունչ է մեկնաբանելՀիմա էլ ուկրաինացի զինվորները պետք է զոհվեն հանուն Հարիսի վարկանիշի. Ուկրաինական աղբյուր40 կիլոմետր լեռնային երթուղին անցա 3 ժամում. Փաշինյանն ատամրցութային կարգով մասնակցեցի Լեռենային հեծանվավազքի մրցաշարին (տեսանյութ)Կենդանակերպի այս նշանները կարող են ստի «հոտն առնել» մեկ մղոն հեռավորության վրա․ ո՞վ չի կարող խաբվելՄեկ ամիս ծառայած ուկրաինական զինվորը գերի է հանձնվել «գեղարվեստական ​​ֆիլմերի փորձի վրա» (Տեսանյութ)Կուրսկում շրջապատված ուկրաինական ուժերի ճակատագիրն անհայտ է. Ուկրաինական աղբյուրԿենդանակերպի 5 նշան, որոնց կյանքը կփոխվի մինչև 2024 թվականի վերջՀյուսիսային Կորեան իր զինվորականներին պատերազմի է ուղարկում ուկրաինացիների դեմ. Արեւմտյան լրատվամիջոցներ «Որտեղ հաց, այնտեղ կաց». ՀՀ սոցիալ-հոգեբանությունը».Նիկոլ Փաշինյանն այս խորագրով բանախոսություն է ունեցելԲոլորը ցանկանում են՝ կրկնենք վրացիների նվաճումը կամ գոնե պայքարենք դրա համար․ ԲերեզովսկիՆեթանյահուն Գուտերեշին կոչ է արել ՄԱԿ-ի խաղաղապահներին անհապաղ դուրս բերել ԼիբանանիցԻրանը հայտարարել է իր պաշտպանության հարցում «կարմիր գծեր» չունենալու մասին «Հեզբոլլահ»-ը հրեաների համար սուրբ օրը 320 ռեակտիվ արկ է արձակելԱշնանային սննդակարգի հինգ ոսկե կանոն«Կանգնե'ք, չշարժվե'ք». Փաշինյանն ու նրան ուղեկցող շարասյունը Ապարանից վերադառնում են Երևան60-ամյա Մոնիկա Բելուչին՝ Lumière կինոփառատոնի կարմիր գորգին (լուսանկարներ)Կայծակը հարվածել է Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող օդանավակայանին․ կան տուժածներՁերբակալվել է Աշոտ ԳրիգորյսնըՕդի ջերմաստիճանն ամբողջ հոկտեմբերինՄեկօրյա սննդակարգ կամ բեռնաթափման օրԱրևմուտքի «տաք գլուխներին» ՌԴ միջnւկային դոկտրինի հետ կապված ազդանշան է հասել. ԼուկաշենկոՌուս հեռուստահաղորդավարուհի Եկատերինա Անդրեևայի աթոռը կոտրվել է եթերի ժամանակՈվ է այսօր զոհված 18-ամյա զինվորըԲացվում է գաղտնիքների վարագույրը. Լուսնի 11-րդ օրն էՀայտնի է Դավիթ Ռաֆայելյանի մահվան պատճառըԱյսօր Երևանը երևանցու, Երևանի քաղաքային իշխանության ամենօրյա հոգացության կարիքն ունիԿալիֆոռնիայում Medicare-ից խարդախությամբ ավելի քան 54 մլն դոլար ստանալ փորձող հայերը ձերբակալվել ենՍպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հայաստանը միացել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի վրա հարձակումները դատապարտող երկրների համատեղ հայտարարությանը (լրացված)Եթե շրջես կտավը, ապա հակառակ կողմում կտեսնես կոդերը. ՇակարտՄարբուրգի վիրուս. որո՞նք են ախտանիշները, բուժումըԱհասարսուռ դեպք.16-ամյա աղջնակը իր տան ննջասենյակի պահարանում նամակ է թողել. կասկածյալը նրա հետ սովորում է նույն դպրոցումՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանի շնորհավորանքը՝ «Իրավունք»-ի 35-ամյակի առթիվՄեկ զոհ, 9 վիրավոր. Թենեսիի ​​համալսարանի շրջանավարտների ​​շքերթից հետո փոխհրաձգություն է տեղի ունեցելHuman Rights Watch- ն ահազանգում է. Բաքվում COP 29-ի մասնակիցների անվտանգությունը երաշխավորված չէՇՏԱՊ. Հայտնաբերվել է զինծառայող Աղասի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆՄի հարց ունեմ քեզ, քաղաքս. Ինչո՞ւ այդքան քիչ արտացոլվեցիր մեր գրականության մեջ. Դավիթ ՄուրադյանԵրևանն իր շենքերի վրա կպահպանի մեր ձեռքերի հետքերը, փողոցները կհիշեն մեր քայլերը. Ալեն ՍիմոնյանԿենդանակերպի 3 նշան, ում համար աշնանը նոր կյանք կսկսվի․․․Աշունը Ձեզ համար անակնկալներ է պատրաստելՀայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման տոմսերը հնարավորր է ձեռք բերել նաև առցանցՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода