Մեկ օրում առնվազն 40 ԱԹՍ է հարձակվել Բելգորոդի վրա
ՄիջազգայինԱնցած օրվա ընթացքում առնվազն 40 ուկրաինական ԱԹՍ է հարձակվել Բելգորոդի մարզի սահմանամերձ շրջանների վրա, տուժել է 8 խաղաղ բնակիչ: Այս մասին հայտնել է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նշվում է, որ օգոստոսի 3-ին Բելգորոդի մարզի յոթ սահմանամերձ շրջանների ուղղությամբ արձակվել է 85 արկ, բացի այդ՝ արձանագրվել են հարձակումներ, որոնց ներգրավվել են 40 անօդաչու սարքեր։ Դրա հետևանքով տուժել է 8 մարդ, նրանցից երեքը հոսպիտալացվել են:
Օրվա ընթացքում տարբեր աստիճանի ավերածություններ են գրանցվել երեք բազմաբնակարան շենքերում, 59 առանձնատներում, առևտրային օբյեկտներում, ինչպես նաև ինը ավտոմեքենաներում: