Տիգրան Բարսեղյանը գոլի հեղինակ է դարձել
Սպորտ
Սլովակիայի առաջնության 2024/25 մրցաշրջանի երկրորդ տուրում «Սլովանը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց «Շպորտին» (1:0):
Անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը Տիգրան Բարսեղյանը դարձավ այս խաղի միակ ու հաղթական գոլի հեղինակը։
Այս հաղթանակից հետո «Սլովանը» վաստակած միավորների թիվը հասցրեց 6-ի և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական։