ԱՄՆ-ը պատրաստ է վտանգի ենթարկել ամբողջ Ասիան՝ Չինաստանին հաղթելու համար. Global Times
ՄիջազգայինԱՄՆ-ը պատրաստ է պատերազմ սկսել Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որպեսզի խաթարվի Չինաստանի ազդեցությունը և մնա հեգեմոն, գրում է Global Times-ը։
«Միացյալ Նահանգների համար Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը վառոդի տակառի վերածելը հաղթանակի բացարձակ միջոց է: Այդ պետությունը ցույց է տալիս, թե հավակնում է լինել տարածաշրջանի խաղաղության պահապանը, սակայն իրականում նրանք մասնատում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը՝ հակամարտություններն ամբողջ տարածաշրջանում հասցնելով ծայրահեղության»,- ասվում է հրապարակման մեջ։
Նշվում է, որ Վաշինգտոնը Չինաստանին բնորոշում է որպես երկիր, որը մտադիր է իր հետ գլոբալ մրցակցել։ Ուստի Միացյալ Նահանգները պատրաստ է վտանգի ենթարկել ամբողջ Ասիան՝ Չինաստանին հաղթելու համար, եզրափակում է GT-ն։
Ավելի վաղ Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ չին-ամերիկյան հարաբերություններում շարունակում են ռիսկեր կուտակվել։ Չինաստանի արտգործնախարարն ընդգծել է հարաբերությունների զարգացման ուղղությունը շարունակաբար ճշգրտելու, ռիսկերը կառավարելու, տարաձայնությունները պատշաճ կերպով լուծելու, խոչընդոտների վերացման և համագործակցության զարգացման անհրաժեշտությունը։ Դիվանագետը նշել է, որ ԱՄՆ-ի նկատմամբ Պեկինի քաղաքականությունը հետևողական է և հիմնված է փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա։