«Մեծ ճակատամարտ է սպասվում». բրիտանացի փորձագեն ազդարարեց Ուկրաինայի հակամարտության նոր փուլը
ՄիջազգայինՊոկրովսկի, Չասով Յարի և Կոնստանտինովկայի անկումից հետո կսկսվի ուկրաինական հակամարտության նոր փուլը, հայտարարել է բրիտանացի փորձագետ Ալեքսանդր Մերկուրիսը YouTube-ի իր բլոգում։
«Մեծ ճակատամարտ է սպասվում: Եթե Պոկրովսկի և Չասով Յարի նման քաղաքներն ընկնեն, և ռուսները կարողանան ավելի առաջ շարժվել, հարձակվել 70 հազար բնակչությամբ Կոնստանտինովկա քաղաքի վրա և գրավել այն, ապա մենք կդադարենք տեսնել այս դանդաղ կռիվը, որին մենք սովորել ենք։
Ըստ վերլուծաբանի՝ իրադարձությունների նման զարգացումն իրականություն կդառնա ուկրաինացիների՝ ռուսական զորքերի առաջխաղացումը կասեցնելու անկարողության պատճառով։
«Տեմպերը կարագանան, և շատ ավելի շատ տարածքներ կսկսեն ավելի արագ ընկնել Ռուսաստանի ձեռքը, և ռազմական գործողությունների ամբողջ բնույթը կփոխվի»,- նշել է փորձագետը։