Բացահայտնել են ռուսական մարտական լազերի հնարավորությունների մասին մանրամասներ
ՄիջազգայինՌուսական աղբյուրը խոսել է ՌԴ «Պերեսվետ» մարտական լազերային զենքի հնարավորությունների մասիին` նախ ֆիքսելով, որ համալիրը նոր ֆիզիկական սկզբունքների վրա հիմնված զենք է։
«Այդ մասին առաջին անգամ հայտարարել է Ռուսաստանի նախագահը 2018 թվականի մարտի 1-ին Դաշնային ժողովում ունեցած ելույթի ժամանակ։ Այժմ ի հայտ են եկել այս ինքնագնաց լազերային համալիրի առաջին կատարողական բնութագրերը։ Դրանք տրված են «Բանակի ժողովածուի» հոդվածում։
Հրապարակումը պարունակում է համակարգի մանրամասն նկարագրություն Ռազմավարական հրթիռային ուժերի տարբերակում, որը կոչվում է մարտական լազերային համալիր (ՄԼՀ):
Թշնամու տիեզերանավերի ոչնչացման բարձրությունը` 200-ից 1100 կմ է:
Ծածկույթը՝ ազիմուտում՝ 360 աստիճան, իսկ բարձրության վրա՝ 21-155 աստիճան:
Ծածկած տարածքի տրամագիծը՝ 130-180 կմ շառավիղով:
Մարտական օգտագործման ռեժիմ՝ ավտոմատացված:
«Պերեսվետը» նախագծված է ծածկելու ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներ և տարածքներ, ռազմավարական հրթիռային ուժերի զորքերի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման վայրերը և նրանց տեղաշարժերը թշնամու տիեզերական հետախուզությունից: Այն օգտագործվում է ուղղակի ագրեսիայի ժամանակաշրջաններում և պատերազմի ժամանակ՝ ցամաքային շարժական հրթիռային համակարգերի կազմավորումների մարտական պարեկային տարածքների հետախուզումը խափանելու համար։
Ավտոմատ ռեժիմում «Պերեսվետը» ջախջախում է (ճնշում) հակառակորդի ուղեծրային խմբի արբանյակները՝ դրանք ենթարկելով հզոր լազերային ճառագայթման: Բացի այդ, հայտնի է դարձել, որ դա խոստումնալից միջոց է ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և նրանց դաշնակիցների օդատիեզերական հարձակմանը հակազդելու համար...
«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Յուրի Բորիսովը ավելի վաղ հայտարարել էր, որ «Պերեսվետը» կարող է կուրացնել պոտենցիալ թշնամու բոլոր արբանյակային հետախուզական համակարգերը մինչև 1500 կմ բարձրության ուղեծրերում»։
Միանշանակ տպավորիչ ցուցանիշներ են: Եթե իրոք այս համակարգն ի զորու է նույնիսկ ոչ թե 1500, այլ` 1100 կմ-ի վրա չեզոքացնել հակառակորդի արբանյակային համակարգերը, ապա դա կարող է ոչ միայն ռազմական բաղադրիչից զրկել այդ հակառակորդին, այլ, առհասարակ, այն ամենի, ինչը կապված է արբանյակների հետ: