Ահա, թե որո՞նք են սմարթֆոնում ամենից շատ տեղ զբաղեցնող հավելվածները
ՀասարակությունՈրոշ տեսակի հավելվածներ, խաղեր, լուսանկարներ և տեսանյութեր սմարթֆոնների հիշողությունում ամենաշատ տեղն են զբաղեցնում: Այս մասին «Մոսկվա 24»-ին նշել է Telecom Daily-ի գլխավոր տնօրեն Դենիս Կուսկովը։
Հեռախոսի հիշողությունն ծանրաբեռնելուց խուսափելու համար փորձագետը խորհուրդ է տալիս լուսանկարները, տեսանյութերը և այլ «ծանր» ֆայլերը տեղափոխել այլ սարքերի վրա, ինչպես նաև ջնջել հավելվածները, որոնք չեն օգտագործվում։ Նրա խոսքով՝ կարգավորումներում կարելի է ջնջել նաև «քեշը»՝ ժամանակավոր ֆայլերը, որոնք պահում է սմարթֆոնը։