Ահա, թե օրական քանի բաժակ սուրճ կարելի է խմել
ՀասարակությունPRIMPRESS պորտալը ներկայացրել է՝ օրական քանի բաժակ սուրճ կարող են մարդիկ խմել առանց առողջությանը վնասելու։ Ընդ որում՝ աղբյուրը մասնրամասնում է, որ հարկավոր է նախապատվությունը տալ միայն այս ըմպելիքի որոշակի տեսակին։
Ինչպես նշում է պարբերականը՝ վկայակոչելով բժիշկներին, ոչ մեկին խորհուրդ չի տրվում օրական երեք բաժակից ավելի սուրճ խմել։ Այդ քանակությունը պարունակում է մոտ 400 մգ կոֆեին, ուստի այդ քանակը գերազանցելու դեպքում օրգանիզմը չափազանց շատ կոֆեին է ստանում, ինչը կարող է հանգեցնել առողջական խնդիրների։
Միևնույն ժամանակ մասնագետները խորհուրդ են տվել նախապատվությունը տալ միայն ֆիլտրացված սուրճին, որը չի նպաստում արյան մեջ խոլեստերինի մակարդակի բարձրացմանն ու չի վնասում սրտանոթային համակարգին։