Ահա, թե ճամփորդությունից առաջ ի՞նչ է հարկավոր պատվաստվել
Հասարակությունկան մի շարք երկրներ, որտեղ այցելելու դեպքում պարտադիր է կամ առաջարկվում է որոշ հիվանդությունների դեմ ստանալ կանխարգելիչ պատվաստումներ։
Այսպիսով․
Դեղին տենդի դեմ պարտադիր պատվաստում պահանջվում է աֆրիկյան և լատինամերիկյան որոշ երկրներ մուտք գործելիս` պատվաստման հավաստագրով:
Կան առաջարկվող պատվաստումներ` կախված տվյալ երկրի համաճարակային իրավիճակից, օրինակ՝ հեպատիտ A-ի, որովայնային տիֆի, տզային էնցեֆալիտի, պոլիոմիելիտի, COVID19-ի դեմ և այլն:
Ներկայումս, հանգստի մեկնելուց առաջ խորհուրդ է տրվում պատվաստվել նաև կարմրուկի դեմ:
Եթե քաղաքացին չի հիշում պատվաստումային իր կարգավիճակը, ապա կրկնակի պատվաստումը չի կարող վնասակար լինել:
Ճանապարհորդություն պլանավորելիս անհրաժեշտ է պատվաստվել մեկնելուց առնվազն 10 օր առաջ: