Տրանսգենդեր տղամարդը ծննդաբերել է և քննադատել բուժանձնակազմին՝ «մայրիկ» բառի համար
ԱՄՆ-ում տրանսգենդեր Բենեթ Կասպար-Ուիլյամսը երեխա է լույս աշխարհ բերել և քննադատել բուժանձնակազմին իրեն «մայրիկ» անվանելու համար, քանի որ ինքը կին չէ: Արտասովոր իրավիճակի մասին պատմել է Mail Online-ի խմբագրությունը։
Նշվում է, որ հրապարակման 37-ամյա հերոսն իր «տղամարդկային» էության մասին իմացել է ընդամենը 10 տարի առաջ։ Մինչ այս Լոս Անջելեսի բնակչուհին աղջիկ էր և դաստիարակվել է որպես աղջիկ։ 2019 թվականին Կասպար-Ուիլյամսն ամուսնացել է իր ընտրյալ Մալիքի հետ, որից հետո զույգը ցանկացել է երեխաներ ունենալ։ Բենեթը որոշել է, որ պատրաստ է ծնող դառնալ և այդպես էլ արեց։ 2020 թվականի հոկտեմբերին զույգը տղա ունեցավ։
Ես միշտ գիտեի, որ իմ մարմինը կարող է հղիանալ, բայց ես չէի ուզում դա անել, քանի դեռ չսովորեցի առանձնացնել մարմնի գործառույթները սեռի մասին որևէ պատկերացումից: Երբ ես սովորեցի մտածել իմ մարմնի մասին որպես գործիք, այլ ոչ որպես գենդերային կարծրատիպերի հավաքածու, հասկացա, որ կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին ուզում եմ և դրա հետ միասին երեխա ծնել»,- ասել է տղամարդը։
Կասպար-Ուիլյամսը քննադատել է իր նկատմամբ բուժանձնակազմի վերաբերմունքը հղիության և ծննդաբերության ժամանակ։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ուներ հարթ կուրծք և փարթամ մորուք, սակայն իրեն էլի կին էին ասում, ինչը վիրավորական է իր համար։
«Նույնիսկ փարթամ մորուքով, հարթ կուրծքով և բոլոր փաստաթղթերում «արական» սեռի նշիչով մարդիկ չէին կարող ինձ չանվանել «մայրիկ» կամ «տիկին», – ասել է նա՝ եզրակացնելով, որ երեխա կրելը ամենադժվար բանն է եղել իր կյանքում։