Փարիզ-2024. Իսպանիայի հավաքականը հաղթեց Ճապոնիայի ընտրանուն
ՍպորտԻսպանիայի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ճապոնիայի հավաքականին Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակիչի շրջանակներում։
11-րդ րոպեին Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը բացեց խաղի հաշիվը։ 73-րդ րոպեին նա դուբլի հեղինակ դարձավ։ Վերջնական հաշիվը սահմանեց իսպանացի հարձակվող Աբել Ռուիսը` 3:0:
Օլիմպիական մրցաշարի 1/2 եզրափակիչում Իսպանիայի հավաքականը կհանդիպի Մարոկկոյի ազգային հավաքականի հետ։ Խաղը կկայանա երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։