Հայփոստը աթոռ ալ չունի՞
ՀասարակությունՀայփոստի բաժանմունքներում բաժանվող թոշակների ստացման ընթացքը թոշակառուների համար ծանր եւ տանջալից է: Բացի այն, որ պետք է երկար ժամանակ կանգնեն հերթերի մեջ, շուտ-շուտ խափանվում է թոշակներ բաժանելու ծրագիրը: Տարեց եւ հիվանդ մարդիկ ժամերով կանգնում են հերթերի մեջ, հաճախ վատանում, սակայն Հայփոստի բաժանմունքներում լավագույն դեպքում մեկ աթոռ է դրած: Արդյո՞ք հնարավոր չէր հաշվի առնելով այն, որ տարեց մարդիկ այս շոգին երկար ժամանակ չեն կարող կանգնել հերթի մեջ տեղադրել սպասասրահում մի քանի աթոռ, որպեսզի նրանք ոչ թե կանգնած սպասեն իրենց հերթին, այլ՝ նստած: