Խայտառակ իրավիճակ նույնականացման քարտերի ոլորտում
ՀասարակությունՄեծ խնդիր է ծագել նույնականացման քարտերի վերաթողարկման հարցում: Ոչ միայն հնարավոր չէ հեռահար գրանցվել այն փոխարինելու կամ նորը ստանալու համար, այլեւ անգամ անձնագրային սեղաններում աշխատակիցները նշում են, որ դրանց պատրաստման սարքերը չեն աշխատում: Եթե դրան գումարենք անձնագրային բաժիններում տեղի ունեցող խայտառակ իրավիճակը, մեծ կուտակումները, օրերով հերթերի մեջ կանգնած մարդկանց, ապա ակնհայտ է, որ նիկոլիզմի օրոք պետական այս հատվածը նույնքան տապալված է, ինչքան եւ մյուսները: