Մեդվեդև. պատերազմը Մերձավոր Արևելքում խաղաղության միակ ճանապարհն է
ՄիջազգայինՌուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը ենթադրել է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմը տարածաշրջանում երերուն խաղաղության միակ ճանապարհն է։
«Մերձավոր Արևելքում հանգույցը սեղմվում է: Ցավում եմ անմեղ զոհերի համար: Նրանք ուղղակի պատանդներ են մի նողկալի պետության՝ ԱՄՆ-ի։ Մինչդեռ բոլորին պարզ է, որ լայնամասշտաբ պատերազմը տարածաշրջանում անորոշ խաղաղության միակ ճանապարհն է»,- գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։