Նիկոլը շատ լավ ա արել. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի0108PN+
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
(ՆԻԿՈԼԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԷԼԻՏԱՐ ԹԱՂԱՄԱՍԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՏԱՐԱԾՎԱԾ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բա Ռոբերտ Քոչարյանը նախկինների օրոք ինչո՞ւ էլիտար շենքեր չէր կառուցում։
**
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
Հայաստանի օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ հայ լողորդը հիանալի է հանդես եկել օլիմպիական խաղերում, և չնայած ընդհանուր արդյունքը հինգերորդ տասնյակի վերջերում էր, հայկական «գասպարալող» ոճում նա մրցակից չուներ։
**
ԻՆՉ ԼԻՆՈՒՄ Ա` ԺԵՇՏԻՆ ԼԻՆԻ
(ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԻՆՔՆԱՐԺԵՔԻՑ ԱՎԵԼԻ ԹԱՆԿ ՉՈՐԱՑԱԾ ՏՈՒՅԱՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՏԱՐԱԾՎԱԾ ԱՂՄՈՒԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Տույաները ջհանդամը, կարեւորը սակուրաներին բան չլինի։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ ՆՈՐՈՎԻ
( ԱՆՆԱՅԻ ՄԵՔԵՆԱ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ՆԻԿՈԼԻ ՌԵՊԼԻԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Женщина за рулём — всё равно что Никол с гранатой!
**
ԴԱՍԱԿԱՆ
Գեյրոպային պետք է հեռվից նայես,
Խզմալյան կդառնաս, եթե շատ մոտենաս։
**
ԵՐԲ ԳԱԼԻՍ Է ՍԵՊՏԵՄԲԵՐԸ
Ըստ ՀՀԿ քաղաքական դպրոցի` այս տարվա սեպտեմբերին կգա ՀՀ քաղաքական նոր ուսումնական տարին:
**
ԱՄԱՌԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ
Ժողովուրդը ամառվա շոգի մեջ է, իսկ ընդդիմությունը` քաղաքական շոկի:
**
ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՖՈՒՆՏԸ ԿԱՄ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
(ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Բոլոր նախագահների ու վարչապետների օրոք ամեն ինչ մարսեցի, իսկ իմ զեմլյակի օրոք դուշն ու կախիչը կոկորդիս մնացին: