Թուրքիան նշել է իր պայմանները Հայաստանի հետ սահմանը բացելու համար
ՄիջազգայինԹուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է այս երկրի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է։ Այս առումով թուրքական կողմը դրական արդյունքի դեպքում պետք է պատրաստի սեփական սցենարը, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում։
«Եթե նորմալացման գործընթացն ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ կարող ենք բացել սահմանին մեր դարպասները», - Sabah թերթին ասել է թուրք նախարարը։
Ինչպես հայտնի է, Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին երկու երկրների սահմանին հանդիպում են անցկացրել, որից հետո հայտարարել են առանց նախապայմանների՝ կարգավորման գործընթացը շարունակելու մտադրության մասին։