Հերթական աղմկոտ ձերբակալությունը ՌԴ ՊՆ համակարգում
ՄիջազգայինՌԴ Ներքին գործերի նախարարությունը ձերբակալել է «Վոենտորգ» ԲԲԸ ղեկավար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պավլովին։ Քրեական գործ է հարուցվել ՊՆ կարիքների համար պետական պայմանագրերի կատարման ընթացքում առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներ հափշտակելու դեպքի առթիվ։
Ըստ քննիչների՝ ամբաստանյալները հանցավոր դավադրության մեջ են մտել 2019 թվականին և ապահովել «Բանակային կարիքների» մատակարարման պետական պայմանագրերի կնքումը։ Պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է մոտ 625 մլն ₽, գինը անհիմն ուռճացվել է ավելի քան 400 մլն ₽:
«Վոենտորգ»-ը Ռուսաստանի ամենահին մասնագիտացված մանրածախ ցանցերից մեկն է, որը պատկանում է Պաշտպանության նախարարությանը: Այն մասնագիտացած է զինվորականների սննդի և սարքավորումների ոլորտում, ինչպես նաև վաճառում է բանակային իրեր սեփական խանութներում: 2022 թվականի դրությամբ Պավլովի և նրա ընտանիքի ունեցվածքի արժեքը գերազանցել է միլիարդ ռուբլին։