Կենդանակերպի 4 նշաններ, ովքեր կծաղկեն 2024 թվականի վաղ աշնանը Ինչ է կատարվում զույգերի հետ ամուսնությունից հետո Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Մենք մեր հավաքականում մեր պատմությունն ունենք. Տիկնիզյանը` Վրաստանի հավաքականի հետ համեմատության մասին Ռուսական ուժերը դուրս են գալիս Ուկրաինսկ-Գորդովկա հատվածում ուկրաինական ուժերի թիկունք (Քարտեզ) «Օ» բանակախումբը ներխուժել է Գրոդովկայի կենտրոն և Ուկրաինսկի հարավը (MAP) Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքը Բլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ Բրիտանիա Արմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Հզոր պայթյուններ Կիևում, քաղաքի վերևում ծխի հսկա սյուն է երևում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչո՞ւ Շահինյանը չդարձավ Արշակ Կարապետյանի կուսակցության նախագահ

Ներքաղաքական

«Իրավունքն» անդրադարձել էր, որ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատ» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել երկրորդ անգամ, քանի որ նախորդը ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից մերժվել ու չէր գրանցվել: Հատկանշական էր այն, որ ի տարբերություն նախորդ համագումարի, որտեղ կուսակցության գլխավոր քարտուղար էր ընտրվել Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը, երկրորդ անգամ տեղի ունեցած համագումարին ներկայացվեց բոլորովին այլ ղեկավար կազմ, եւ ընտրվեց կուսակցության նոր նախագահ: Իսկ Հովհաննես Շահինյանն ընդհանրապես ներկա չէր համագումարին: Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել նրա եւ Արշակ Կարապետյանի միջեւ, մանրամասներ ենք պարզել հենց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՀԻՆՅԱՆԻՑ:

Տարբեր ասեկոսեներ են շրջանառվում, թե ինչո՞ւ Դուք չդարձաք «Համահայկական ճակատ» կուսակցության նախագահ: Իրականում ի՞նչ է տեղի ունեցել Ձեր եւ գեներալ Կարապետյանի միջեւ:

Մինչ կուսակցությունը, ասեմ, որ ես հասարակական կազմակերպության ղեկավար եմ, որը կոչվում է «Մենք գալիս ենք»: ՀԿ-ն եւ «Համահայկական ճակատ» շարժումը կնքել են համագործակցման համաձայնագիր, որում կար նպատակ` կուսակցություն հիմնադրելու: Մենք անցկացրել ենք համագումար, եւ կուսակցությունը, որը կոչվում է «Համահայկական ճակատ», պետական ռեգիստրի կողմից տարբեր պատճառաբանություններով գրանցում չի ստանում, որոնք իրենցից ներկայացնում էին միայն տեխնիկական թերություններ: Երկրորդ համագումարը կայացավ, եւ իմ որոշմամբ՝ ես չմասնակցեցի կուսակցական աշխատանքներին, քանի որ քրեական հետապնդումները, որոնք կային իմ նկատմամբ՝ 2019 թվականից սանձազերծված, կրկին վերաբացվել էր, ու ես իմ ուժերը պետք է կենտրոնացնեի դատաքննության մեջ, որը շատ ինտեսիվ գնում է, ու ամիսը 3-4 նիստ է տեղի ունենում: Իհարկե, գեներալը համաձայն չէր իմ որոշման հետ, բայց ես խնդրեցի, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտենան այդ հարցին: Ես 7 քննիչ եմ փոխել, եւ այս ողջ ընթացքում իմ նկատմամբ երկրից դուրս գալու ելքը բացվել-փակվել է, գործը փակվել, վերաբացվել է: Եվ այդ ամենը սկսվեց իմ մի շատ կարեւոր հայտարարությունից հետո, որը ես արել էի լրատվականներից մեկում: Որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ շատ ծանր տարան, եւ նաեւ հետագայում դա նպաստեց քրեական գործը վերաբացելուն՝ 2023 թվականի ապրիլին: Ես գեներալ Կարապետյանին ճանաչում եմ 1994 թվականից, եւ մեր համագործակցությունը այնպես չէ, որ բացառապես կախված է եղել իր կողմից շարժում սկսելու կամ քաղաքական ակտիվություն ցուցաբերելու հետ: Մենք եղել եւ մնում ենք բարեկամներ, ու որեւիցե գաղափարական տարաձայնություններ, ճանապարհային շեղումներ կամ մեկս մյուսից նեղվածություն, բացարձակ չկա: Նաեւ ասեմ, որ գաղափարական սկզբունքայնությունը մեզ մոտ շատ համահունչ է: Եթե անգամ Կարապետյանը տեսներ Հայաստանը Եվրամիության կազմում, նա կշարունակեր մնալ իմ բարեկամը, բայց այդքանից հետո մենք քաղաքական, գաղափարական առումով նույն դաշտի մեջ լինել չէինք կարող:

Իսկ իրականում Արշակ Կարապետյանը նման միտու՞մ ունի՝ Եվրամիության կազմում Հայաստանը տեսնելու:

Գեներեալն ունի միտում Հայաստանի սուվերենության, իշխանության եւ փրկության հարցում: Ես գիտեմ, որ նա շատ լավ տիրապետում է, թե որտեղ է Հայաստանի պետական պահպանման բանալիները թաքնված: Արեւմուտքը որ պետություն մտնում է, այնտեղ ծաղիկ չի աճում: Տեսեք, Լիբիայի նման պետությանն ինչ օրի գցեցին: Այն Լիբիան, որն ուներ իր առավելությունները, որտեղ ժողովուրդը ապրում էր բարեկեցիկ մակարդակի վրա, այժմ այնտեղ ծաղիկ չի աճում: Դա մեզ պետք չէ: Պետք է վերջապես ընդունել՝ գեներալ Կարապետյանը,, Հովհաննես Շահինյանը մարդիկ են, ովքեր իրենց բնագավառում, շրջապատներում եւ ոլորտներում կայացած են: Մենք գործ ունենք արած, համակարգեր ստեղծած: Ունեցել ենք նախարարներ, որոնք տակդիրով գնում էին դիրքերը հանձնելու եւ վերադառնալու, իսկ Կարապետյանն այնպիսի աշխատանք է տանում, որն անմիջական կապ ունի մեր պետության վաղվա օրվա հետ, Արցախի խնդիրների հետ, գերիների վերադարձման հետ: Գուցե այդ ամենը մարդկանց համար տեսանելի չի, բայց մենք խնդիրներ ենք փորձում լուծել: Պետք չէ մոռանալ, որ մենք կորցրել էինք հուսալի գործընկեր լինելու այդ կարեւրագույն փաստը: Հիշեք 2013 թվականը, երբ մենք մտածում էինք՝ արդյո՞ք չգնանք Եվրամիություն, տեսնենք` այնտեղ ինչ կա, երբ մեր ողջ անվտանգությունը՝ տնտեսական, քաղաքական, ռազմավարական կապված է համակարգի հետ, որը կոչվում է Եվրասիական տնտեսական միություն: Բայց մենք քննարկում էինք` գնանք Եվրոպա, տեսնենք այնտեղ ինչ կա: Այս ամենը գալիս է նրանից, որ մենք չենք ունեցել կայունություն, հստակություն եւ դիմացի կողմի մոտ հստակ տպավորություն ենք ստեղծել, որ մենք հուսալի գործընկեր չենք: Ու այդ ամենի պտուղները հիմա մենք չենք քաղում, այլ ուտում ենք, իսկ պտուղը եղել է Արցախի կորուստը, պատերազմը, եղել է այն անտերուդուրս իրավիճակը, ինչի մեջ այսօր գտնվում ենք: Իրեն հարգող կազմակերպությունը, պետությունը չի ցանկանա գործ ունենա այնպիսի մի պետության, մարդկանց քանակի հետ, որոնք ցանկացած պահի պատրաստ են դավաճանելու: Կյանքում էլ է այդպես, երբ սիրտդ կոտրվում է, ինչքան էլ այն ամրացնես, միեւնույնն է, հետքը մնում է: Մենք ենք մեզ բերել հասցրել այն ողբալի իրավիճակին, որում այժմ գտնվում ենք: Մեր երկրի հարցերը այժմ քննարկում են՝ առանց մեր ներկայության, որովհետեւ մենք մեզ փալասի նման ենք պահել, իսկ փալասի վրա ոտքերը սրբում ու անցնում են:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Կենդանակերպի 4 նշաններ, ովքեր կծաղկեն 2024 թվականի վաղ աշնանըԻնչ է կատարվում զույգերի հետ ամուսնությունից հետոՕդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-9-ին ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանովՄենք մեր հավաքականում մեր պատմությունն ունենք. Տիկնիզյանը` Վրաստանի հավաքականի հետ համեմատության մասինՌուսական ուժերը դուրս են գալիս Ուկրաինսկ-Գորդովկա հատվածում ուկրաինական ուժերի թիկունք (Քարտեզ) «Օ» բանակախումբը ներխուժել է Գրոդովկայի կենտրոն և Ուկրաինսկի հարավը (MAP)Իրանի նախագահը ցանկանում է տեղափոխել մայրաքաղաքըԲլինքենը սեպտեմբերի 9-10-ը կայցելի Մեծ ԲրիտանիաՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-իԱրմավիրի մարզում ոստիկանին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունքներ է տվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնելՀզոր պայթյուններ Կիևում, քաղաքի վերևում ծխի հսկա սյուն է երևում (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանում 3,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԻսլամական երկրները պետք է միավորվեն Իսրայելին դիմակայելու համար. ԷրդողանԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանաԹրամփը վիրավորվել է Պուտինից (Տեսանյութ)Մայաների աստղագուշակը. այն մարդկանց ծննդյան ամսաթվերը, ում բախտը կբերի 2025 թ-ինԱՄՆ-ում ցուցադրել են երբևէ բռնված ամենամեծ ալիգատորներից մեկին (Ֆոտո)Ազգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Սնունդ լիարդի համար. 7 մթերք, որոնք կմաքրեն ձեր լյարդը բոլոր թույներից և տոքսիններիցԱրցախը երբե'ք չպիտի լինի և չի' լինելու նզովյալ սրիկաների բնակվելու վայր. Արցախի նախկին պատգամավորը մերկացնում է իրականությունըՌուս մարտիկը պատմել է, թե ինչպես ողջ մնաց գլխի մոտ անօդաչուի պայթյունից հետո (Տեսանյութ)Ազգերի լիգա. Գերմանիայի, Վրաստանի ու Անգլիայի վստահ հաղթանակները(տեսանյութ)Իրանը կփոխի իր մայրաքաղաքըԱՄՆ-ում բացահայտվել է Զելենսկու փախուստի ծրագիրը Ուկրաինայի պարտությունից հետոՄանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքիցՈստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԻսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարքՍարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրիցՀայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ)ՇՏԱՊ. որոնվում է Մանուկ Մարգարյանը, ըստ տեղեկությունների՝ նա զինված էՄեկ ժամ առաջ Նալբանդյան համայնքի զինված բնակիչը վնասազերծվե՞լ է. նոր մանրամասներՇՏԱՊ. Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավորԻր նախագահության ընթացքում Բայդենը հանգստացել է միջին ամերիկացու 48 տարվա արձակուրդի չափովՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըՆացիստական «Ազովը» հայտնվեց շրջապատման օղակում (Քարտեզ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Լատվիայի դեմ խաղում Մի քանի հիմնական որակ, որոնք խոսում են նրա բարձր ինտելեկտի մասինՍոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար Արդեն հայտնի է դարձել Apple-ի iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսի օրը Կրկին շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումըՀրապարակվել է տիեզերքում տեղակայված արևային առագաստի առաջին լուսանկարըՀրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացելԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ինSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգիցՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի Թովմասյան

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода