Ինչ-որ աներեւույթ ձեռք դեռ պաշտպանում է Հայաստանը սպասվող արհավիրքից. Բալասանյան
Ներքաղաքական«Ինչ-որ աներեւույթ ձեռք դեռ պաշտպանում է Հայաստանը սպասվող արհավիրքից։ Միշել, Օբրայեն, էլի լիքը չինովնիկ, ում միայն իրենց օգուտն է հետաքրքրում, պատրաստ են անցնել հայերի դիակների վրայով, միայն թե իրենց ուզածին հասնեն՝ բացեն այդ դժոխային միջանցքը։ Իսկ ինչ-որ բան չի ստացվում նրանց մոտ, վերջին պահին Հայաստանը չի ստորագրում եւ գործընթացը մտնում է տուպիկ։ Մենք դեռ հետո շնորհակալություն ենք հայտնելու այդ ձեռքին կամ ձեռքերին, իսկ այդ ձեռքերը օր ու գիշեր պիտակավորողները դեռ արժանանալու են համազգային պարսավանքին։ Ամեն ինչ հերթով, շարքով, կարգով», - գրել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ: