Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Շահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունը Կառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ) Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. Շահրամանյան Իրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքում Նոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջը Ողջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համար Նարեկ Մալյանն ազատ արձակվեց ՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը

Օլիմպիական խաղերում շատերը տեսան ինչ-որ անպատկառ կամ հեգնանքային տարրեր, ինքս, անկեղծ ասած, այդպես չեմ տեսնում. Խզմալյան

Ներքաղաքական
Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության շուրջ միջազգային տարբեր հայտնի դեմքեր քննադատաբար մեկնաբանումներ կատարեցին: Դրան անգամ անդրադարձել է Tesla-ի, X-ի եւ Space X-ի սեփականատեր Իլոն Մասկը՝ արարողությունը համարելով «չափազանց վիրավորական քրիստոնյաների համար»: Մինչդեռ բացման արարողության գեղարվեստական ղեկավար Թոմաս Ժոլին նշել է, որ շփոթված է շոուի վերաբերյալ բացասական արձագանքներից: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆԻ հետ:
 
​ — Այն եվրոպական արժեքները, որոնք այդքան փորձ է արվում սերմանել հանրությանը, այսպիսի՞ տեսք ունի, ինչի ականատեսը եղանք Օլիմպիադայի բացման արարողության շոուի ժամանակ:
 
— Կարծում եմ, որ Օլիմպիական խաղերը՝ դրանք երիտասարդության, ազատության եւ մշակույթի տոն են: Չմոռանանք նաեւ, որ դա հեթանոսական, հին հունական, նախաքրիստոնեական ավանդություն է, եւ որ մեր արքաները պատիվ էին համարում այնտեղ հանդես գալ եւ հաղթում էին: Ինչ վերաբերում է այս իրավիճակին՝ վերջերս, ցավոք սրտի, օլիմպիական խաղերը եւ մեծ մրցաշարերը դառնում են ավելի շատ քաղաքական գաղափարախոսությունների մրցաշարեր, եւ սպորտը երկրորդ տեղ է այնտեղ զբաղեցնում: Դա երեւի բնական է: Անձամբ ինձ հիացրին, քանի որ ես տարիներ շարունակ նայել էի եւ նայում էի տարբեր բացումներ ու տեսնում էի, որ ստաբիլ երկրները օգտագործում են դա իրենց մշակույթը եւ գաղափարախոսությունը ցուցադրելու համար: Եթե Ռուսաստանը փորձում էր Սոչիի խաղերի օրոք իր գերակայությունը եւ գաղափարական առավելությունը ցույց տալ, դա միշտ ինչ-որ կայսերական ռազմականացված բնույթ է կրում: Այս առումով փարիզյան խաղերի բացումն իսկապես կառնավալային հրաշալի հանդես էր, որը հիշեցրեց ամենակարեւորը, որ սա ազատության, երիտասարդության տոն է: Բավական ազդեցիկ բյուջե օգտագործվեց: Որքան գիտեմ` 4 միլիարդ եվրո, համեմատելու համար ասեմ, որ Սոչիի ծախսերը մոտ 50 միլիարդ էին: Հասկանալի է, որ զգալի մասը գրպանվեց: Այնուամենայնիվ, Փարիզը հիշեցրեց բոլորիս, որ դա եվրոպական մայրաքաղաք է: Փարիզը երիտասարդության, ազատության, հումորի մայրաքաղաք է:
 
— Շատերն այդ ամենը բնորոշեցին՝ որպես քրիստոնեության նկատմամբ ցուցաբերած ծաղր: Ինչպիսի՞ն է Ձեր տեսակետը:
 
— Այնտեղ շատերը տեսան ինչ-որ անպատկառ կամ հեգնանքային տարրեր, իսկ ես, անկեղծ ասած, այդպես չեմ տեսնում: Մեծ մասամբ, իհարկե, դա բացատրվում է քննադատների տգիտությամբ կամ նախանձով: Այսպես, օրինակ, այն պնդումները, որ այստեղ կարող է խոսքը քրիստոնեական կրոնի մասին լինել, ապա ինքս դա համարում եմ միանգամայն անհեթեթ: Եվ եթե դա կարելի է ապացուցել, ապա կարելի է պարզապես հիշեցնել, որ իրականում պաղեստինյանները ոչ թե այդպես խորհրդավոր ընթրիքին էին վերաբերվում, այլ մեկ ուրիշ նկարի, որը կոչվում է օլիմպիական աստվածների խնջույքը: Օրինակ` Կոստանդնուպոլսի պատրիարքը, չգիտես ինչու, որոշեց, որ դա վիրավորում է ե՛ւ քրիստոնեական, ե՛ւ իսլամական հավատքը: Ես կարծում եմ, որ մեր եկեղեցին լավ կաներ, որպեսզի ավելի շատ զբաղվեր մարդկանց օգնելով: Այնպես որ, դա ինձ համար հիացմունքի, մշակույթի եւ ֆրանսիական ոճով հիանալու առիթ էր: Եվ շնորհավորում եմ մեզ, որ նման գեղեցկության, նման ազատության եւ բարձր արվեստի հանդիսատես եղանք:
 
— Փաստորեն, Եվրամիություն ձգտող ուժերը մեզ այս արժեքների կրո՞ղն են փորձում դարձնել:
 
— Գիտեք, մարդկանց ընկալումը սովորաբար թյուրիմացության արդյունք է: Եթե դիտեն օլիմպիական խաղերի բացումը, օրինակ` ռուսական Առաջին ալիքով, թեեւ նրանք ուղիղ հեռարձակում չունեին, եւ դրանք ավելի շատ մեկնաբանություններ էին, կարելի է ստանալ այդպիսի տպավորություն: Մինչդեռ դա զարմանալի չէ, քանի որ Ռուսաստանն իրեն դիրքավորում է որպես հակաեվրոպա եւ հակաքաղաքակրթություն, իսկ ես ինքս ֆրանսիական բնօրինակով էի դիտում եւ ուշադրություն դարձրեցի, որ Հայաստանի թիմին ֆրանսիական մեկնաբանը հատուկ ընդգծեց, որ ահա դուրս է գալիս հայկական թիմը, մեր եղբայրական, մեր սիրելի Հայաստանի ներկայացուցիչները եւ հաջորդ նախադասությունում նշեց, որ անցյալ տարի մենք ցավով եւ վրդովմունքով նայում էինք՝ ինչպես էին հայերին բռնի կերպով հանում Լեռնային Ղարաբաղից, եւ մեր սրտերում հայերը ու Հայաստանն ունեն իրենց մշտական եւ մեզ համար շատ թանկ տեղը: Սա մի քանի վայրկյանների ընթացքում հայկական դրոշի ներքո ասվեց ֆրանսիական գլխավոր հեռուստաալիքներից մեկով եւ այն օլիմպիական խաղերի այդ հանդիսավոր բացման ժամանակ էր ասված: Սա է պետք տեսնել, սա է պետք գնահատել, այլ ոչ թե ընկնել հայատյաց երեւույթների հետեւից, որոնք խեղաթյուրում են ամեն ինչ եւ ամեն ոք:
 
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ





Վրաստանում սպանել են ամենահայտնի տրանսգենդեր Կեսարիա ԱբրամիձեինՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՇահագրգիռ դերակատարներից ակնկալում ենք քաղաքական կամքի և խաղաղության օրակարգին հանձնառության հստակ դրսևորում. ԱԳՆ-ի հայտարարությունըԿառավարության նիստի օրակարգում 26 հարց է, որից 23-ը չի զեկուցվում (ուղիղ)Արցախցիների դեմ Հայաստանում տեղեկատվական տեռոր է. ՇահրամանյանԻրանը հերքել է լուրերը, թե Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու արդյունքումՆոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջըՈղջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆարեկ Մալյանն ազատ արձակվեցՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Նարեկ Բաբայանի մտերիմը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ«Ժողովուրդ». Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը«Փաստ». Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը ԱդրբեջանինԱպոֆիս աստղակերպը կարող է ոչնչացնել Երկիրը 2029 թվականինՈւկրաինայի զինված ուժերի բեկումը Գլուշկովո ավարտվել է արյունալի ձախողումով (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում«Ժողովուրդ». Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով«Փաստ». Հեծանիվացավը հասավ դպրո՞ց«Հրապարակ». Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ«Փաստ». Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը«Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվելՎլադիսլավ, ի՞նչ ես անում. Բակալչուկը՝ ամուսնուն՝ Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո (տեսանյութ)ՌԴ-ից վերադառնալով պետք է գրավեին Կառավարության, ԱԺ շենքերը. հեղաշրջման փորձի մանրամասներըԻսրայելյան կառավարական կաբինետը Նեթանհայույին թույլ է տվել պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմԿուրսկում Ռուսական բանակն գրավեց եւս երկու բնակավայր (Քարտեզ)Իսրայելը հայտարարեց պատերազմի նոր փուլի մեկնարկի մասինՉեմպիոնների լիգա. «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին, «Սլովանը» խոշոր հաշվով պարտվեց, օրվա այլ արդյունքներ(տեսանյութ)Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվիԻրանը հասավ իր նպատակին. Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանԹրամփի երկրորդ մահափորձը կարող են Զելենսկու «գլխին կախել»Ինչ է շշնջացել ԱՄՆ-ի աչքի գրող դարձած Կոբախիձեն Նիկոլի ականջինՉեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր», «Սելթիկ»-«Սլովան». Մեկնարկային կազմեր Այս պահին հիմնական եւ գերկայուն խնդիրն իշխանափոխությունն է. Արամ ՀարությունյանԴու չկաս, ու էլ չկա արև… Լիլուն երեխաների հետ այցելել է սկեսրայրի գերեզմանին. հուզիչ կադրեր.StarNews.amՌուսական բանակը Կուրսկում հետեւողականորեն ոչնչացնում է արեւմտյան զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Լիբանանում արդեն պայթում են ավտոմեքենաներն ու խոհանոցային տեխնիկան (Տեսանյութ)Զվարթ Ասատրյանն ու մաhացած եղբոր հարսը հանդիպել են Երևանում. լուսանկարներԶապորոժեում ռուսներն անցնում են հարձակմա՞ն (Քարտեզ)Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում. Աղվան ՊողոսյանԼավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է. ԶԱՐՄԱՆՔՄեծ կոտորած. Ռուսները Կուրսկում Վեսյոլոյեն գրոհող ուկրաինական ուժերին ներքաշել են «կաթսայի» մեջ (Տեսանյութ)Չի կարելի անպատասխան թողնել հոգևորականի քաղաքական կեցվածքը և հոգևորականին ոչ հարիր բառամթերքը. Հովիկ ԱղազարյանՄահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար ՏոտոնՄայրս շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով. «Իրավունք TV»-ի հյուրը «Նոր Ալիք 2024»-ի հաղթողն էԻրան-ՌԴ ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան այցի ընթացքում. իրանցի պաշտոնյա«Մի բանով օգնեք՝ մարդ ա մի 2000 դրամ տվեք, ծաղիկ տնկենք»

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода