ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ Է ԵԿԵԼ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆԻ ՔՐՈՋ ՈՐԴԻՆ ԿՐՏՍԵՐ ԳԱՐԻԿԸ
Iravunk. com -ի Շիրակի մարզի թղթակցին ուրախալի լուր հայտնեց Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս, ծնունդով Շիրակի մարզի Փանիկ գյուղից ԳԱՐԻԿ ԱՐԵՎԻԿՅԱՆԻ մայրը տիկին ՀԵՐՄԻՆԵՆ, լույս աշխարհ է եկել նրա դստեր որդին, ում ի պատիվ անմահ հերոս մորեղբոր տվել են ԳԱՐԻԿ անունը։ Նորածին Գարիկը, մեծանալով կիմանա, թե ինչ հերոս ֊մարզիկ մորեղբայր է ունեցել, ում անունը հենց նա է կրում։ Գարիկ Արևիկյանը մարզիկ էր, զբաղվում էր բրազիլական ջիու - ջիցույով, բազմաթիվ միջազգային մրցաշարերի չեմպիոն էր, նրան շատ մեծ ապագա էր սպասվում։ Ցավոք, նրա վերջին մարտը եղավ պատերազմի դաշտում։ Նա իր ապրած կարճ կյանքի ընթացքում, շատ մեծ հետք է թողել բոլորի սրտերում։ Նորածին Գարիկին մաղթում ենք առողջ, երջանիկ մանկություն, մեծանա խաղաղ երկրում։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ