Ադրբեջանի շուկայում Իրանը չի կարող մրցել Թուրքիայի և Իսրայելի հետ․ Ֆեքրի
ՄիջազգայինԻրանի և Ադրբեջանի առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Մեհրան Ֆեքրին՝ անդրադառնալով Իրան-Ադրբեջան առևտրային հարաբերություններին, ընդգծել է, որ թեև երկու երկրների քաղաքական հարաբերությունները կայունացել են, սակայն դա չի ազդել առևտրային հարաբերությունների զարգացման վրա:
Պաշտոնյան շեշտել է, որ Ադրբեջանի շուկան գրավել է Թուրքիան, և Բաքուն ավելի շատ Թուրքիայի հետ է համագործակցում:
«Քանի դեռ Ադրբեջանի հետ Իրանի առևտրում մաքսատուրքերը չեն նվազեցվել, Իրանը չի կարող ադրբեջանական շուկայում մրցել Թուրքիայի հետ: Թուրքիայից բացի՝ Իսրայելը ևս մեծ ներկայություն ունի Ադրբեջանի շուկայում»,- ընդգծել է Ֆեքրին: