Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն
ՄիջազգայինՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը Թեհրանում նրա նստավայրի վրա իսրայելական հրթիռային հարձակման հետևանքով, ասվում է շարժման կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Թեհրանում Իսմայիլ Հանիեն մասնակցել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշկիանի երդմնակալության արարողությանը, որը տեղի է ունեցել նախօրեին, պարզաբանում է հրատարակությունը։
Հայտարարության մեջ ասվում է, որ Իսմայիլ Հանիեն և նրա թիկնապահներից մեկը «նահատակվել են» այն բանից հետո, երբ իրենց բնակավայրը հարձակվել է: Շարժումը նստավայրի վրա հարձակումն անվանել է «դավաճանական» և դրա համար մեղադրել «սիոնիստներին»։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպի առնչությամբ այժմ կատարվում է հետաքննություն, որի արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ։
Իսրայելական բանակի ներկայացուցիչները հրաժարվել են CNN-ին մեկնաբանել Քաղբյուրոյի ղեկավարի մահվան լուրը։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ «չի արձագանքում օտարերկրյա լրատվամիջոցների հաղորդագրություններին»:
«Ալ-Հադաս» հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ Իսմայիլ Հանիան սպանվել է «բառացիորեն անկողնում»՝ Թեհրանում այն տան վրա, որտեղ նա գիշերել է ուղիղ հրթիռի հարվածի հետևանքով։
Թեհրանում Իսմայիլ Հանիեի հետ հանդիպման ժամանակ Իրանի նախագահը ասել է, որ Գազայի հատվածում պատերազմը «կավարտվի Սիոնիստական ռեժիմի ոչնչացմամբ»։ Ի պատասխան Քաղբյուրոյի ղեկավարը խնդրել է շարունակել աջակցությունը տարածաշրջանում հակամարտությունում ներգրավված ռազմական խմբերին։