Անհնար է կանգնեցնել ուսական ուժերի առաջխաղացումը. ուկրաինացի գեներալ
ՄիջազգայինՈւկրաինացի զինվորականները չեն կարող զսպել ռուսական ուժերի առաջխաղացումը, հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Ռոմանենկոն Politeka Online YouTube ալիքին տված հարցազրույցում։
«Իրականում ռազմավարական պաշտպանության օպերացիայի առաջին խնդիրը ռուսական ստորաբաժանումների առաջխաղացումը կասեցնելն է, որը նրանք իրականացնում են անցյալ տարվա վերջից։ Այս պահին մեզ չի հաջողվում»,- դժգոհեց նա։
Ուկրաինացի գեներալը կարծում է, որ մոտ ապագայում Ռուսաստանի հաջողությունները կարող են հասնել ռազմավարական մասշտաբի։