Նոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջը Ողջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համար Նարեկ Մալյանն ազատ արձակվեց ՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ) Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄ Երևանում և 8 մարզերում լույս չի լինելու «Հրապարակ». Նարեկ Բաբայանի մտերիմը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ «Ժողովուրդ». Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը

Օլիմպիադայի բացումը պատռեց բոլոր եվրադիմակները

Վերլուծություն

Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանը ներկայում անցնում է Եվրամիության հետ հարաբերությունների էական խորացման գործընթաց։ Ըստ նրա. «Վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը եւ Խաղաղության եվրոպական գործիքի ներքո Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումներն ավելի մեծ համագործակցության, ավելի մեծ պատկերի միայն երկու օրինակն են։ Ունենք գործընկերության նոր օրակարգ, մենք մտածում եւ աշխատում ենք նոր մեխանիզմների եւ գործիքների շուրջ, որոնք կարող են օգտագործվել»:

Ոգեւորված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից ու ԱԽՔ Արմեն Գրիգորյանից էլ ավելի արեւմտամետ երեւալու ցանկությամբ՝ Միրզոյանը նաեւ ավելացրել է. «Հայաստանի ժողովուրդը, մենք ունենք եվրոպական ձգտումներ, եւ ԵՄ-ն ճանաչում է այդ ձգտումները, ուստի՝ հիմա մենք միասին մտածում եւ աշխատում ենք, ինչպես ասացի, նոր գործիքների, Հայաստանը ԵՄ-ին ու անդամ երկրներին եւ հակառակն ավելի մոտեցնելու նոր մեխանիզմների շուրջ։ Կցանկանայի նաեւ կրկնել այն արտահայտությունը, որը ՀՀ վարչապետն ասաց Եվրոպական խորհրդարանում իր ելույթում. «Հայաստանն իր կողմից պատրաստ է ԵՄ-ին մոտենալ այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»,- նշել է նա։ Ինչ խոսք, Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողությունը՝ իր կեսամերկ տրանսգենդերներով հանդերձ, ցույց տվեց, որ ԵՄ-ին մոտենալուց, ինչպես ասում են, համ էլ պետք է զգույշ լինել: Այո, թերեւս այլասերության այդ քարոզն ու քրիստոնեության հանդեպ ծաղրը լավագույնս ցույց տվեց, թե ուր են մեզ փորձում տանել, ի՞նչ արժեքներ են փորձում սերմանել մատաղ սերնդին: Այդ սոդոմ-գոմորյան շոուն, թերեւս դարձավ լակմուսի թուղթ՝ հասկանալու համար, թե ովքեր եւ ինչպես արձագանքեցին դրան: Օրինակ` Եվրամիություն ձգտող քաղաքական ուժերից ամենաանկեղծը Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էր: Նա ուղիղ հայտարարում է, թե հիացած է այդ շոուից, իսկ ԱԺԲ-ից Արա Պապյանը ցուցադրված այլանդակության մեջ քրիստոնեության հանդեպ հեգնանք չի տեսնում: Բայց արի ու տես, որ անգամ Լեւոն Շիրինյանը չի գտնում արդարացում ու դրա փոխարեն՝ հարձակվում է հարց տվող լրագրողի վրա: Դե իսկ Արամ Զավենիչ Սարգսյանի «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը ո՛չ տեսել է, ո՛չ լսել, թե ինչ է տեղի ունեցել Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ: Համենայնդեպս, նա խուսանավեց պատասխանել այդ մասին «Իրավունքի» հարցերին:

ԵՐԲ ԹԱՍԻԲՆ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ ԵՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՄԵԿՆԵԼ

Թվում էր, թե առաջին քրիստոնյա երկրում, պետք է ցասումն ամենամեծը լիներ տեղի ունեցածի վերաբերյալ: Բայց արձանագրենք, որ մինչ այս պահը միայն ՍԻՄ կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանն է առաջարկել, որ Հայաստանի հավաքականը հրաժարվի այդպիսի պիղծ մթնոլորտում իր մասնակցությունից: Նկատեցինք նաեւ «Հայոց ազգային գվարդիայի» հիմնադիր Արշակ Զաքարյանի խիստ դիտարկումը. «Առաջինը պետականորեն քրիստոնեությունն ընդունած երկիրն օրենքով պետք է հենց առաջինը բողոքեր ու լքեր «օլիմպիդռական» խաղերը։ Եվ եթե, իհարկե, թասիբ ու արժանապատվություն թողած լինեին երկիրն իրենց մակարդակին այլասերած տրանսիշխանությունները։ Նման ակցիան աշխարհին կհիշեցներ, որ կա նման պետություն՝ հինավուրց ու քրիստոնյա եւ որ 6 տարի առաջ այդ երկիր գործուղած իրենց նեռի ճուտը այն դեռ չի վերացրել»: Ա. Զաքարյանը մեր մարզիկներին հիշեցնում է. «Քրիստոնյա սպորտսմեններ, Աստվածաշնչում չի գրած, որ «եթե մեկը խփում է աջ այտիդ, քամակդ դեմ տուր», բոյկոտե՛ք օլիմպիդռադիան… Փարիզում օլիպիդռադայի բացումը, փաստորեն, միայն Հայաստանի տռանսիշխանությանն ու դրանց երկնագույնապագուներին է դուր եկել» :

Ի դեպ, մենք դեռ համառորեն սպասում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շատ հստակ արձագանքին, որը մինչ առ այս պահը չկա: Միայն Կ. Պոլսի հայոց պատրիարք Գերշնորհ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն է դեռեւս այդքան համարձակություն գտել իր մեջ ու հայտարարել. «Երբ Քրիսոսին հայհոյում են ու ծաղրում, քո դիրքորոշումն ի՞նչ է: Ես` որպես պատրիարք, չեմ դիտելու Օլիմպիադայի խաղերը, չպետք է ուրախանամ, եթե նույնիսկ հայերը ոսկե մեդալ շահեն… Սա աշխարհին խաղաղություն բերող մրցություն չէ: Ամեն ինչ անում են քրիստոնեության եւ քրստոնյաների դեմ, ու քրիստոնյաները լուռ են: Ձայն անգամ չեն հանում: Հանուն Աստծո, ձա՛յն հանեք: Ես` որպես պատրիարք, Օլիմպիադայի կազմկոմիտեին բողոքի նամակ եմ գրելու: Աշխարհում հազարումի կրոն կա, ինչո՞ւ են քրիստոնեությունը ծաղրում: Այսինքն՝ հինդուիզմի մեջ ծաղրելի բան չկա՞, չեն կարող ծաղրել, իսկ քրիստոնյաներից չեն վախենում: Քրիստոնյաները ձայն չունեն, համակերված են… Առաջարկում եմ իմ բոլոր եղբայրներին եւ քույրերին բոյկոտել օլիմպիադան՝ հանուն Քրիստոսի: Ինչպես Վարդանանց հերոսները՝ վասն Հիսուսի եւ վասն հայրենյաց իջան մահվան դաշտ, մենք էլ պետք է բոյկոտենք եւ իմանանք ինչու ենք բոյկոտում՝ Քրիստոսի սիրո համար: Առաջին քրիստոնյա ազգն այսպես պետք է վարվի»: Զարմանալիորեն այս խոսքերից հետո՝ լռում է նաեւ «Տավուշը հանուն հայրենիքից» «Սրբազան պայքար»-ի վերանվանված շարժումը: Առնվազն իրենց պաշտոնական էջում չկա գեթ մեկ արձագանք Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցածին: Ու սա այն դեպքում՝ երբ Միացյալ Նահանգների կարկառուն դեմքերից մինչեւ եվրոպական երկրների ղեկավարներ են արձագանքել ու իրենց վրդոմունքն արտահայտել: Լռում են անգամ իբրեւ ազգային դիրքերից հանդես եկող մի շարք հայտնի քաղաքական ուժեր, թե ինչն է նրանց այդպես կաշկանդում մի ծպտում հանել, ոչ պակաս անհասկանալի է:

ԻՍԿ ԵՐԲ ԵՆ ԵՄ ՁԳՏՈՂՆԵՐՆ ԻՐԵՆՑ ՊԱՀԵԼՈՒ ԵՎՐՈՊԱՎԱՅԵԼ

Ինչեւէ, վերադառնանք Եվրամիություն ձգտող ուժերին: Նրանց եվրախաբկանքն այլեւս թաքցնել չի լինում: Փաստորեն, նրանք ամեն կերպ փորձում են հենց Օլիմպիադայում ի ցույց դրված պղծություններն ընդունելի դարձնել մեր հանրության համար: Մինչդեռ այլ հարցերում, օրինակ` ժողովրդավարություն, հանդուրժողականություն եւ այլն, թքած ունեն: Վառ օրինակ այն, թե Երեւանի քաղաքային իշխանության մաս կազմող Արամ Զավենիչի կուսակցությունը, որի ղեկավարած քաղաքում ամեն օր տեղի են ունենում սպանություններ, իսկ ուղղակի կրակոցները հասել են «բեսպրիդելի»: Ավելին՝ արդեն մի վրաերթի հետեւանքով ամբողջ ընտանիքներ են կոտորվում: Դե իսկ եվրոպական տրանսպորտի, աղբահանության մակարդակի մասին, էլ չխոսենք:

Ի դեպ, խոսելու մասին. ժողովրդավարության բաստիոն դառնալու մասին խոսող իշխանությունը, որն իր գրպանային ուժերով փորձում է նետվել Եվրամիության գիրկը, այն կարգի «ժողովրդավար» է, որ «Ազգային դիմակայունության հայկական ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Գեւորգ Մելիքյանը տեղեկացնում է. «2016-ից Հայաստանի Հանրային ռադիոյի ուղիղ եթեր մտած իմ հեղինակային «Ստատուս քվո» քաղաքական-վերլուծական հաղորդումը Հանրային հեռարձակողի խորհուրդը փակել է՝ գործող իշխանության քաղաքականությունը քննադատելու պատճառով»: Ավելին՝ օրերս տեղի ունեցած Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթն այնպիսի խայտառակ զարգացում ունեցավ՝ մինչեւ իշխանության քիմքին հարիր թեկնածու գտան, որին ընտրելու անվան տակ նշանակեցին այդ պաշտոնին: Եթե կարծում եք, թե միայն քաղաքական կոնտեքստում է Եվրոպա գոռացողների քայլերը, այսպես ասած, հակաեվրոպական, ապա չարաչար սխալվում եք: Նույնպիսի արժեքային անկում է մշակույթում. փաստն այն է, որ տասնամյակներում մի պատշգամբ չկարողացան վերանորոգել, եւ արդյունքում Գյումրիում փլուզվեց պատմշակութային հուշարձան համարվող շենքի հայտնի «Վառեմ-մարեմի» պատշգամբը: Իսկ տարիներով մի ծակ տանիք չեն կարողանում վերանորոգել: Ո՛չ ավել, ո՛չ պակաս կաթում է Օպերային շենքի տանիքը: Ստացվում է, որ եթե սեփական երկրում չեք կարողանում քաղաքակիրթ ու ժողովրդավար լինել, ձեզ Եվրամիությունն էլ չի օգնի, ինչպես սեւին՝ սապոնը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Նոր «մինի լուսինը» երկու ամսով կպտտվի մեր մոլորակի շուրջըՈղջ օրը բարդ կլինի․ Աստղագուշակ՝ սեպտեմբերի 19-ի համարՆարեկ Մալյանն ազատ արձակվեցՇՏԱՊ. Երեխաները խաղացել են կրակայրիչով և հրկիզել ողջ տունըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ իշխանությունը մտածում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը հաղթանակ է. Սամվել Շահրամանյան (տեսանյութ)Երևանում կբացվի Իրանի առևտրի կենտրոնը, որը կդառնա ԵԱՏՄ դարպասը. ԶԼՄԵրևանում և 8 մարզերում լույս չի լինելու«Հրապարակ». Նարեկ Բաբայանի մտերիմը գնաց՝ չվերադառնալու պայմանով. հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ«Ժողովուրդ». Ռեպրեսիաներ՝ 37-ի ոգով. «պատժվել» է նաեւ պետական մեղադրողը«Փաստ». Ի՞նչ է հանձնել Նիկոլ Փաշինյանը ԱդրբեջանինԱպոֆիս աստղակերպը կարող է ոչնչացնել Երկիրը 2029 թվականինՈւկրաինայի զինված ուժերի բեկումը Գլուշկովո ավարտվել է արյունալի ձախողումով (ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+)«Հրապարակ». Ինչ է ասում Բագրատ Սրբազանը նեղ շրջապատում«Ժողովուրդ». Ոսկու գողություն, կնոջ առեւանգում, սպանություն. ենթադրյալ հանցագործները սկսել են գործել ԱԱԾ համազգեստներով«Փաստ». Հեծանիվացավը հասավ դպրո՞ց«Հրապարակ». Իշխանական ողջ ռեսուրսը գործի է դրվել ներարցախյան խժդժություններ հրահրելու ուղղությամբ«Փաստ». Քարոզչական ընդգծված շեշտադրումներ. կարևորը՝ նշվեն «ռուբլի», «Ռուսաստան», «արցախցի» բառերը«Ժողովուրդ». Իշխանությունների հերթական խայտառակությունը. չեմպիոն «Փյունիկը»-ը ֆեդերացիայի պատճառով կարող է փակվելՎլադիսլավ, ի՞նչ ես անում. Բակալչուկը՝ ամուսնուն՝ Wildberries-ի գրասենյակում կրակոցից հետո (տեսանյութ)ՌԴ-ից վերադառնալով պետք է գրավեին Կառավարության, ԱԺ շենքերը. հեղաշրջման փորձի մանրամասներըԻսրայելյան կառավարական կաբինետը Նեթանհայույին թույլ է տվել պատերազմ սկսել Հեզբոլլահի դեմԿուրսկում Ռուսական բանակն գրավեց եւս երկու բնակավայր (Քարտեզ)Իսրայելը հայտարարեց պատերազմի նոր փուլի մեկնարկի մասինՉեմպիոնների լիգա. «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» ոչ-ոքի խաղացին, «Սլովանը» խոշոր հաշվով պարտվեց, օրվա այլ արդյունքներ(տեսանյութ)Հայաստանը կդադարի միջուկային երկիր լինելուց, ատոմակայանը կփակվիԻրանը հասավ իր նպատակին. Բաքուն պարտադրված է հրաժարվել միջանցքից. ինչու է Շոյգուն մեկնել ԻրանԹրամփի երկրորդ մահափորձը կարող են Զելենսկու «գլխին կախել»Ինչ է շշնջացել ԱՄՆ-ի աչքի գրող դարձած Կոբախիձեն Նիկոլի ականջինՉեմպիոնների լիգա. «Մանչեսթեր Սիթի»-«Ինտեր», «Սելթիկ»-«Սլովան». Մեկնարկային կազմեր Այս պահին հիմնական եւ գերկայուն խնդիրն իշխանափոխությունն է. Արամ ՀարությունյանԴու չկաս, ու էլ չկա արև… Լիլուն երեխաների հետ այցելել է սկեսրայրի գերեզմանին. հուզիչ կադրեր.StarNews.amՌուսական բանակը Կուրսկում հետեւողականորեն ոչնչացնում է արեւմտյան զրահատեխնիկան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Լիբանանում արդեն պայթում են ավտոմեքենաներն ու խոհանոցային տեխնիկան (Տեսանյութ)Զվարթ Ասատրյանն ու մաhացած եղբոր հարսը հանդիպել են Երևանում. լուսանկարներԶապորոժեում ռուսներն անցնում են հարձակմա՞ն (Քարտեզ)Անհնար է Ռուսաստանին արգելափակել համաշխարհային ասպարեզում. Աղվան ՊողոսյանԼավ, դուք կշտանալը գիտե՞ք ինչ է. ԶԱՐՄԱՆՔՄեծ կոտորած. Ռուսները Կուրսկում Վեսյոլոյեն գրոհող ուկրաինական ուժերին ներքաշել են «կաթսայի» մեջ (Տեսանյութ)Չի կարելի անպատասխան թողնել հոգևորականի քաղաքական կեցվածքը և հոգևորականին ոչ հարիր բառամթերքը. Հովիկ ԱղազարյանՄահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար ՏոտոնՄայրս շատ բաներից իրեն զրկելով՝ զբաղվել է ինձնով. «Իրավունք TV»-ի հյուրը «Նոր Ալիք 2024»-ի հաղթողն էԻրան-ՌԴ ռազմավարական համագործակցության երկար սպասված համաձայնագիրը կստորագրվի Փեզեշքիանի՝ Ռուսաստան այցի ընթացքում. իրանցի պաշտոնյա«Մի բանով օգնեք՝ մարդ ա մի 2000 դրամ տվեք, ծաղիկ տնկենք»Կլինիկական օրդինատորներ ՇՏԱՊԵՔԽաղաղության պայմանագրի ստորագրման ամենալուրջ խոչընդոտը «Ադրբեջանի դեմ տարածքային պահանջների» առկայությունն է ՀՀ Սահմանադրության մեջ. Բայրամովը՝ Պետդեպի պաշտոնյայինՋեկոն ծառի վրա ձու է ածում. ինչ են «ծխում» ԿԳՄՍՆ-ումԱնասուն, հորդ տան դուռը չես փակում. Yandex-ի վարորդը վիրավnրել է ուղևորին. նոր բողnքներ հաճախորդներիցՓաշինյանն իր մոտ է կանչել Շիրակի մարզպետին. ԲԱՄԲԱՍԱՆՔՀՀԿ ԵԿ անդամները ճանաչողական այցով եղել են ՀՀ Ազգային ժողովում

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода