Իրանը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը. Ալի Խամենեի
ՄիջազգայինԻրանի Իսլամական Հանրապետությունը «Զանգեզուրի երթուղին» համարում է ի վնաս Հայաստանի և շարունակում է տեր կանգնել այս դիրքորոշմանը։ Այս մասին, ինչպես գրում է Mehr գործակալությունը, ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյեդ Ալի Խամենեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:
«Մենք խորապես հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը: Երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակվի շահերի հիման վրա և անկախ այլ մարդկանց քաղաքականությունից։ Օտարերկրացիները չպետք է սահմանափակումներ ստեղծեն երկրների՝ հարևանների հետ հարաբերությունների համար»,- ասել է նա:
Փաշինյանն իր հերթին ասել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում ոչ մի անդրտարածաշրջանային երթուղի իր տարածքում: