Վենեսուելայում «գունավոր հեղաշրջման» հերթական փորձն է` Նիկոլաս Մադուրոյի հաղթանակից հետո
ՄիջազգայինՎենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են ընթանում ընտրություններում Նիկոլաս Մադուրոյի հաղթանակից հետո։ Դրան բոլորն էին սպասում Բլինկենի հայտարարությունից հետո, թե` «Լուրջ մտահոգություններ ունենք, որ հրապարակված արդյունքները չեն արտացոլում Վենեսուելայի ժողովրդի կամքը կամ ձայնը»:
Արդյունքում, հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կարակասի և երկրի այլ քաղաքների փողոցներ՝ այրելով ոստիկանական մեքենաներ և փակելով ճանապարհները.
Քանդվել է նախկին նախագահ Ուգո Չավեսի արձանը, գլխավոր փողոցներում պոկվել են Մադուրոյի պատկերով պաստառները.
Բախումներ են սկսվել ոստիկանների հետ, որոնք արցունքաբեր գազ են կիրառել և կրակոցներ են հնչել.
Դեպի նախագահական պալատ տանող փողոցները փակված են զրահամեքենաներով:
Մադուրոն ասել է, որ Վենեսուելայում «փորձում են կազմակերպել ֆաշիստական և հակահեղափոխական պետական հեղաշրջում».
Երկիրը հետ է կանչում իր դիվանագետներին Արգենտինայից, Դոմինիկյան Հանրապետությունից, Կոստա Ռիկայից, Պանամայից, Պերուից, Ուրուգվայից և Չիլիից, որոնք չեն ճանաչել Մադուրոյի վերընտրությունը։
Մի խոսքով, տիպիկ «գունավոր հեղափոխություն»: