Ռուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆ Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ֆուտբոլի պատմության ամենահայտնի 11 ֆուտբոլիստները Մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելու Եթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի. Սիրուշո Իրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի» Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊ Իրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել է Ուսուցչին անհրաժեշտ է տալ նախարարի չափ աշխատավարձ, նախարարի չափ պարգևավճար, պատգամավորին հավասար կարգավիճակ «ՀԱՂԹԱՆԱԿՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆ

Արցախը կործանվեց՝ դարդ ու ցավ չկա, ուրախ-զվարթ ապրում են…Աբգար Ափինյան

Տեսանյութեր

«ՄԵՆՔ ԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄՏԱՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՌԱՋ»

Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՆ անդրադարձել է այս օրերին օրակարգային դարձած «Եվրամիություն, թե՞ Միութենական պետություն. ո՞ւր գնա Հայաստանը» թեմային՝ իր խոսքը հնչեցնելով համանուն խորհրդաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ խորհրդաժողովը կազմակերպել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որին ներկա էին մշակութային վաստակաշատ գործիչներ, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

«ՄԵԶ ՆԱՅԵԼՈՎ` ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՝ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ»

Աբգար Ափինյանը հիշեցրեց, որ Աշոտ թագավորի, Պապ թագավորի, Վարազդատ արքայի առջեւ եւս կանգնած է եղել Արեւմուտք, թե՝ Արեւելք դաժան ընտրությունը: Իսկ մեր ժողովուրդը միշտ կատարել է սխալ ընտրություն. «Բացատրեմ՝ ինչու սխալ, որովհետեւ դեպի Արեւելք նայելուց առաջ՝ չեն նայել իրենց: Դեպի Արեւմուտք նայելուց առաջ՝ կրկին չեն նայել իրենց: Եվ երկու դեպքում էլ գնացել են Արեւելք՝ իրենցից ոչինչ չներկայացնելով, եւ նույնը Արեւմուտք՝ էլի իրենցից ոչինչ չներկայացնելով: Խոսքս ուղղված է նրան, որ նախեւառաջ եկեք ուժեղացնենք մեր երկիրը: Այդ դեպքում մենք արժեք կունենանք, եւ մեր կարծիքը աշխարհի համար կհնչի՝ որպես Հայաստանի տեսակետ: Այժմ մեզ նայելով` չեն հասկանում ՝ այս երկիրը ի՞նչ է ուզում: Արցախը կործանվեց՝ դարդ ու ցավ չկա, ուրախ-զվարթ ապրում են: Մեզ չեն հասկանում մարդիկ: Հայաստանը պիտի հռչակի իր տեսակետը, եւ դա պետք է իմանան Ռուսաստանը, Բելառուսը, Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները»:

Ըստ Համահայկական գրողների միության նախագահի` Հայաստանը պետք է նպատակ դնի՝ վերադարձնելու եւ պահպանելու մեր Արցախը, մեր անկախությունը, ուժեղացնելու Հայաստանն՝ իր քաղաքակրթությամբ, որովհետեւ համաշխարհային քաղաքակրթության հիմքերից մեկը դրել է հենց մեր երկիրը. «Այս դիրքից պիտի ներկայանանք, ոչ թե գլուխներս կախ, թշվառ, ողորմելի: Անհանդուրժելի է այն դիվանագիտական ներկայությունը աշխարհում, որ այսօր տեղի է ունենում: Ու պիտի ասեմ հետեւյալը. քաղաքականությունը շատ բարդ բան է՝ միայն քաղաքական գործիչներին վստահելու համար: Քաղաքականությունը վստահեցին քաղաքական գործիչներին, արդյունքում Ուկրաինան եւ Ռուսաստանը պատերազմի մեջ են: Բայց հիշեցնեմ, որ երբ Պուշկինն էր Ռուսաստանը ներկայացնում, իսկ Գոգոլը՝ Ուկրաինան, դա մի սքանչելի միություն էր»:

«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ»
Անդրադառնալով երբեմն հնչող այն տեսակետին, որ «եթե Ռուսաստանը շուտ կործանվի, ապա մենք կշահենք», «
Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավարն ընդգծեց. «Արցախյան երկու պատերազմներում՝ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ, մեր բոլոր կորուստները հետեւանքն են Ռուսաստանի հետ տարվող սխալ քաղաքականության: Եվ մենք այսօր պարտավորություն ունենք ցույց տալ այդ ճիշտ ճանապարհը: Լեռնային Ղարաբաղում ՝ Սովետական Միության ներքին զորքերի նախարարության շտաբի պետը՝ Վիկտոր Կրիվապուսկովը, պատմում էր, թե ինչպես Ղարաբաղ տարավ մի խումբ մշակութային գործիչների, գրողների: Այդ մարդիկ հիմնեցին ռուս մտավորականների միության «Կրիկ» հրաշալի կազմակերպությունը, որը առաջ էր բերում Ղարաբաղի խնդիրները: Հրաշալի մի կազմակերպություն, սակայն, անցան տարիներ, ու մեր երկիրը մոռացավ մշակույթի զորավոր դերը, եւ այսօր չի լսվում այդ կարկառուն անձանց ձայները: Մենք կանգնեցինք մտավոր եւ բարոյական աղետի առաջ:
Ինչի՞ կողմնակից են հայ մտավորականները. ես՝ որպես Համահայկական գրողների միության նախագահ, հռչակում եմ մեր տեսակետը՝ խորացնել ինտեգրումը Ռուսաստանի, Բելառուսի եւ բոլոր մեր բարեկամ երկրների հետ»:
Թե ի՞նչ կտա այդ ինտեգրումը, բանախոսը շեշտեց. «Կտա այն, ինչ որ մենք տեսանք Սովետական Միության տարիներին: Մենք ունեցանք հրաշալի սպորտ, հրաշալի երաժշտություն, եւ ամենուր մեզ ճանաչում էին: Մտավորականներն այդ տարիները անվանում էին «Ոսկե դար»: Հիմա գնացեք ցանկացած երկիր՝ մեզ բոլորը նայում են վերեւից, ինչը շատ ամոթալի իրողություն է: Հայաստանը բոլոր ոլորտներում այսօր նահանջում է:
Մենք պիտի մտածենք ոչ թե ռուսական կողմնորոշման մասին, ոչ թե եվրոպական, այլ նայենք ինքներս մեզ՝ նախ մենք մեզ ուժեղացնենք: Ցավոք, 34 տարի ոչ մի խնդիր լուծված չէ, սակայն մենք կարող ենք հայ մշակույթի բոլոր խնդիրները լուծել մեկ ամսում»:

Իր ելույթը Համահայկական գրողների միության նախագահն ամփոփեց Գեւորգ Էմինի հայտնի բանաստեղծության տողերով. «Հոգնել եմ ես «Հայոց հարցից» «Հայոց... պատասխանն» եմ ուզում»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Ինչքա՞ն ժամանակ կարելի է «Բժշկական» երշիկը պահել սառնարանում. Բացատրում է մասնագետըՌուսաստանը հայելային պատասխան կտա ԱՄՆ-ի միջուկային փորձարկումներին. ՌԴ ԱԳՆՆա անմոռանալի հետք թողեց ռուսական անիմացիայի պատմության մեջ. մահացել է լեգենդար նկարիչ-մուլտիպլիկատոր Մարինա ՈսկանյանցըԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Ֆուտբոլի պատմության ամենահայտնի 11 ֆուտբոլիստները Մայրաքաղաքի որ փողոցներն են փակ լինելուԵթե երգերս իմ մասին լինեին, ուրեմն ես ամիսը մեկ պետք է բաժանվեի. ՍիրուշոԻրանում սպառնացել են հարվածել Իսրայելի էներգետիկ ոլորտին, եթե վերջինս «սխալ գործի»Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի. ՄԻՊԻրանի քաղաքացու՝ 26–ամյա աղջկա ինքնասպանության վարույթով մեղադրանք է ներկայացվել վերջինիս հոր ընկերոջը․ նախաքննությունն ավարտվել էՈւսուցչին անհրաժեշտ է տալ նախարարի չափ աշխատավարձ, նախարարի չափ պարգևավճար, պատգամավորին հավասար կարգավիճակ«ՀԱՂԹԱՆԱԿՍ ՆՎԻՐՈՒՄ ԵՄ ՄԵՐ ԲՈԼՈՐ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԵՎՐԱՍԻԱՅԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂ, ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՎԻԹ ՍԻՄՈՆՅԱՆԻրանի արտգործնախարարը ժամանել է ԴամասկոսԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսներն Ուգլեդարում գրավել են Ուկրաինայի 58-րդ բրիգադի մարտական դրոշը (Տեսանյութ)Քու սրտի դավթրումն է՞լ հռչակագրի մասին վունչիչ չկա գրածԴպրոցը պետք է լինի մի վայր, որտեղ չկան արգելված խոսակցություններ և փակ դռներ. սիրելի՛ ուսուցիչներ, դուք պետության անփոխարինելի գործընկերներն եք. ԿԳՄՍ նախարարԾառ կտրի, փող տուր... Պեսկովը հայտնել է, որ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի հանդիպման համար նախադրյալներ չկանԼավրովն ու ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող հարցերՆարեկ Գրիգորյանի գոլը փրկել է «Ֆարուլին» պարտությունից (տեսանյութ)«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժիԹեհրանը խնդրել է Մոսկվային` տրամադրել արբանյակային տվյալներ պաշտպանության համար«Հրապարակ». Ավինյանի փողը քչություն է անում. նրա առաջարկն ապշեցրել է«Ժողովուրդ». Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին առաջարկել է իրեն «դաբրո» տալ՝ նախարարի թեկնածուի նշանակման հարցում«Ժողովուրդ». Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունիցԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Կոմիտասի պողոտա-Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկումՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Գորնյակը և Կուրախովոն«Ռուսաստանը կրկին Իրանին է փոխանցել С-400 համակարգեր. Իրանական աղբյուր«Հրապարակ». Ով է կտրել 45 բարդիները«Առավոտ». «Ազգային հպարտության տրիբունալը» և նրա աղմկահարույց որոշումը մի շարք հարցեր են առաջացնում«Ժողովուրդ». ՔՊ-ի «սրտի ՍԴ դատավորի» որդին Վերաքննիչի դատավոր է դարձելFinancial Times. Ռուսական բանակն ավելի ուժեղ է, քան եվրոպական զորքերը. ՍտոլտենբերգըԱննա Հակոբյանը հաջողակ տղամարդկանց բարեգործական ընթրիքի է հրավիրում. մասնակցության տոմսի արժեքը 1 միլիոն դրամԵՄ-ում հանդես են եկել հայտարարությամբ Ռուսաստանի հետ պատերազմի նախապատրաստման մասին. BloombergՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ ԲաբուխանյանԹե՛ Փաշինյանի, թե՛ Էրդողանի մոտ լարվածություն կար. Անդրանիկ ԻսպիրյանԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրի խորհրդանշական հավաքականը.«Նոան» ունի երկու ներկայացուցիչ «Ռեալ Սոսյեդադից» մեկնաբանել են Արսեն Զախարյանի ապաքինման ընթացքը Նիկոլի վերջին «հետախուզական» այցը Ռուսաստան մեկնել-չմեկնելուց առաջԻնձագին առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»Պատահական չէր, որ Իրանի հարվածն անմիջապես հետեւեց ՌԴ վարչապետի այցինՍևիկյանը կփայլի ՌՊԼ-ում.ՍուլեյմանովՌուսական զորքերն ընդհուպ մոտեցել են Կուրախովոյին. BildՀնդկաստանի քարանձավներից մեկում գտել են գրեթե ողջ կյանքը մեդիտացիայի մեջ անցկացրած զառամյալ ճգնավորի (Տեսանյութ)«Իսկանդերը» խոցել է ուկրաինական ուժերի կուտակումը. ոչնչացվել է 12 զրահամեքենա (Տեսանյութ)Երևանում հոկտեմբերի 4-ից մինչև հոկտեմբերի 30-ը որոշ փողոցներ փակ կլինենԻսրայելը մարտահրավեր է նետում Թուրքիային․ ԷրդողանԻնչպես է պատրաստվում նշել ՌԴ նախագահն իր 72-ամյակը

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода