Մանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքից Ոստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը 14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումը Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը Իսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարք Սարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրից Հայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրը Ազգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ) ՇՏԱՊ. որոնվում է Մանուկ Մարգարյանը, ըստ տեղեկությունների՝ նա զինված է

Արցախը կործանվեց՝ դարդ ու ցավ չկա, ուրախ-զվարթ ապրում են…Աբգար Ափինյան

Տեսանյութեր

«ՄԵՆՔ ԿԱՆԳՆԵՑԻՆՔ ՄՏԱՎՈՐ ԵՎ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԱՌԱՋ»

Համահայկական գրողների միության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու ԱԲԳԱՐ ԱՓԻՆՅԱՆՆ անդրադարձել է այս օրերին օրակարգային դարձած «Եվրամիություն, թե՞ Միութենական պետություն. ո՞ւր գնա Հայաստանը» թեմային՝ իր խոսքը հնչեցնելով համանուն խորհրդաժողովի ժամանակ: Հիշեցնենք, որ խորհրդաժողովը կազմակերպել էր «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը, որին ներկա էին մշակութային վաստակաշատ գործիչներ, ինչպես նաեւ փորձագիտական շրջանակի ներկայացուցիչներ, քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ:

«ՄԵԶ ՆԱՅԵԼՈՎ` ՉԵՆ ՀԱՍԿԱՆՈՒՄ ՝ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ Ի՞ՆՉ Է ՈՒԶՈՒՄ»

Աբգար Ափինյանը հիշեցրեց, որ Աշոտ թագավորի, Պապ թագավորի, Վարազդատ արքայի առջեւ եւս կանգնած է եղել Արեւմուտք, թե՝ Արեւելք դաժան ընտրությունը: Իսկ մեր ժողովուրդը միշտ կատարել է սխալ ընտրություն. «Բացատրեմ՝ ինչու սխալ, որովհետեւ դեպի Արեւելք նայելուց առաջ՝ չեն նայել իրենց: Դեպի Արեւմուտք նայելուց առաջ՝ կրկին չեն նայել իրենց: Եվ երկու դեպքում էլ գնացել են Արեւելք՝ իրենցից ոչինչ չներկայացնելով, եւ նույնը Արեւմուտք՝ էլի իրենցից ոչինչ չներկայացնելով: Խոսքս ուղղված է նրան, որ նախեւառաջ եկեք ուժեղացնենք մեր երկիրը: Այդ դեպքում մենք արժեք կունենանք, եւ մեր կարծիքը աշխարհի համար կհնչի՝ որպես Հայաստանի տեսակետ: Այժմ մեզ նայելով` չեն հասկանում ՝ այս երկիրը ի՞նչ է ուզում: Արցախը կործանվեց՝ դարդ ու ցավ չկա, ուրախ-զվարթ ապրում են: Մեզ չեն հասկանում մարդիկ: Հայաստանը պիտի հռչակի իր տեսակետը, եւ դա պետք է իմանան Ռուսաստանը, Բելառուսը, Արեւմուտքն ու Միացյալ Նահանգները»:

Ըստ Համահայկական գրողների միության նախագահի` Հայաստանը պետք է նպատակ դնի՝ վերադարձնելու եւ պահպանելու մեր Արցախը, մեր անկախությունը, ուժեղացնելու Հայաստանն՝ իր քաղաքակրթությամբ, որովհետեւ համաշխարհային քաղաքակրթության հիմքերից մեկը դրել է հենց մեր երկիրը. «Այս դիրքից պիտի ներկայանանք, ոչ թե գլուխներս կախ, թշվառ, ողորմելի: Անհանդուրժելի է այն դիվանագիտական ներկայությունը աշխարհում, որ այսօր տեղի է ունենում: Ու պիտի ասեմ հետեւյալը. քաղաքականությունը շատ բարդ բան է՝ միայն քաղաքական գործիչներին վստահելու համար: Քաղաքականությունը վստահեցին քաղաքական գործիչներին, արդյունքում Ուկրաինան եւ Ռուսաստանը պատերազմի մեջ են: Բայց հիշեցնեմ, որ երբ Պուշկինն էր Ռուսաստանը ներկայացնում, իսկ Գոգոլը՝ Ուկրաինան, դա մի սքանչելի միություն էր»:

«ԿԱՐՈՂ ԵՆՔ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԼՈՒԾԵԼ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ»
Անդրադառնալով երբեմն հնչող այն տեսակետին, որ «եթե Ռուսաստանը շուտ կործանվի, ապա մենք կշահենք», «
Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման Մշակութային հանձնախմբի ղեկավարն ընդգծեց. «Արցախյան երկու պատերազմներում՝ ե՛ւ առաջին, ե՛ւ երկրորդ, մեր բոլոր կորուստները հետեւանքն են Ռուսաստանի հետ տարվող սխալ քաղաքականության: Եվ մենք այսօր պարտավորություն ունենք ցույց տալ այդ ճիշտ ճանապարհը: Լեռնային Ղարաբաղում ՝ Սովետական Միության ներքին զորքերի նախարարության շտաբի պետը՝ Վիկտոր Կրիվապուսկովը, պատմում էր, թե ինչպես Ղարաբաղ տարավ մի խումբ մշակութային գործիչների, գրողների: Այդ մարդիկ հիմնեցին ռուս մտավորականների միության «Կրիկ» հրաշալի կազմակերպությունը, որը առաջ էր բերում Ղարաբաղի խնդիրները: Հրաշալի մի կազմակերպություն, սակայն, անցան տարիներ, ու մեր երկիրը մոռացավ մշակույթի զորավոր դերը, եւ այսօր չի լսվում այդ կարկառուն անձանց ձայները: Մենք կանգնեցինք մտավոր եւ բարոյական աղետի առաջ:
Ինչի՞ կողմնակից են հայ մտավորականները. ես՝ որպես Համահայկական գրողների միության նախագահ, հռչակում եմ մեր տեսակետը՝ խորացնել ինտեգրումը Ռուսաստանի, Բելառուսի եւ բոլոր մեր բարեկամ երկրների հետ»:
Թե ի՞նչ կտա այդ ինտեգրումը, բանախոսը շեշտեց. «Կտա այն, ինչ որ մենք տեսանք Սովետական Միության տարիներին: Մենք ունեցանք հրաշալի սպորտ, հրաշալի երաժշտություն, եւ ամենուր մեզ ճանաչում էին: Մտավորականներն այդ տարիները անվանում էին «Ոսկե դար»: Հիմա գնացեք ցանկացած երկիր՝ մեզ բոլորը նայում են վերեւից, ինչը շատ ամոթալի իրողություն է: Հայաստանը բոլոր ոլորտներում այսօր նահանջում է:
Մենք պիտի մտածենք ոչ թե ռուսական կողմնորոշման մասին, ոչ թե եվրոպական, այլ նայենք ինքներս մեզ՝ նախ մենք մեզ ուժեղացնենք: Ցավոք, 34 տարի ոչ մի խնդիր լուծված չէ, սակայն մենք կարող ենք հայ մշակույթի բոլոր խնդիրները լուծել մեկ ամսում»:

Իր ելույթը Համահայկական գրողների միության նախագահն ամփոփեց Գեւորգ Էմինի հայտնի բանաստեղծության տողերով. «Հոգնել եմ ես «Հայոց հարցից» «Հայոց... պատասխանն» եմ ուզում»:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ






Մանուկից երբեք չէի սպասի, Հայրոյի կորուստը շատ ենք զգալու. նոր մանրամասներ՝ Նալբանդյանի դեպքիցՈստիկանին սպանած Մանուկ Մարգարյանը հայտնաբերվել է Բացառիկ լուսանկարներ. դիմակավորված ոստիկանության քրեական հետախույզները մտել են Նալբանդյան գյուղի դաշտերը14 տարի աղոթել եմ այս օրվա համար… Շպռոտի և մայրիկի հուզիչ հանդիպումըԾառայողական պարտականությունները կատարելիս զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ ՍտեփանյանըԻսրայելում կես միլիոն մարդ փողոց է դուրս եկել` պահանջելով Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման գործարքՍարսափազդու լուսանկարներ՝ սպանված ոստիկանի դեպքի վայրիցՀայ Առաքելական եկեղեցին այսօր տոնում է Սուրբ Մարիամ Աստվածածնի ծննդյան օրըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լատվիայի թիմին(տեսանյութ)ՇՏԱՊ. որոնվում է Մանուկ Մարգարյանը, ըստ տեղեկությունների՝ նա զինված էՄեկ ժամ առաջ Նալբանդյան համայնքի զինված բնակիչը վնասազերծվե՞լ է. նոր մանրամասներՇՏԱՊ. Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկանության ծառայողներից մեկը մահացել է, կա վիրավորԻր նախագահության ընթացքում Բայդենը հանգստացել է միջին ամերիկացու 48 տարվա արձակուրդի չափովՀԱՊԿ-ից հայտարարել են՝ իրավիճակը անկայուն է,պահպանվում է տարածաշրջանի հակամարտությունների սրությունըՆացիստական «Ազովը» հայտնվեց շրջապատման օղակում (Քարտեզ)Փուչիկը շատ արագ պայթեց. Զանգեզուրի միջանցքի հարցը ոչ թե փակվել է, այլ ընդամենը չի ներառվելու «խաղաղության պայմանագրում». ԱշոտյանԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը` Լատվիայի դեմ խաղում Մի քանի հիմնական որակ, որոնք խոսում են նրա բարձր ինտելեկտի մասինՍոցիալական ցանցի X հարթակը մինչև տարեվերջ կարող է կորցնել մինչև 75 մլն դոլար Արդեն հայտնի է դարձել Apple-ի iPhone 16 շարքի սմարթֆոնների շնորհանդեսի օրը Կրկին շարունակվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների թվի անկումըՀրապարակվել է տիեզերքում տեղակայված արևային առագաստի առաջին լուսանկարըՀրապարակվել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում. ովքեր են դուրս մնացելԻնչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում սեպտեմբերի 7-ինSMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնայինին. ինչպես օգտվել 20 տոկոսի բոնուսային համակարգիցՀայ գերիները Բաքվում ենթարկվում են դաժան վերաբերմունքի. Թագուհի ԹովմասյանՆախկին որևէ ղեկավարման վերադարձ բացառված պիտի լինի մեր կյանքում. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Երևանի գրադարանների համար շուրջ 40 մլն դրամի գրքեր են ձեռք բերվել«Զանգեզուրի միջանցքը» կարմիր գիծ է, Իրանը լուրջ և կոշտ արձագանք կտա. Էբրահիմ ԱզիզիՌուսները գրավել են Դոնբասի Կրասնոգորովկա քաղաքը, ուկրաինական ուժերը փախչում են կիսաշրջափակումից. BILDԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ Է ԼԵԳԵՆԴԱՐ ՄԱՐՄՆԱՄԱՐԶԻԿ ԱԼԲԵՐՏ ԱԶԱՐՅԱՆԻ ԲՐՈՆԶԱՁՈՒՅԼ ԱՐՁԱՆԸՄահացել է Էդվարդ ԲալասանյանըՆոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածքԻրանն ավելի քան 200 բալիստիկ հրթիռ է ուղարկել Ռուսաստան. The TimesՍելիդովո-Կուրախովսկոե ուղղությամբ, ինչպես եւ սպասվում էր, ուկրաինական բանակը հայտնվել է միանգամայն բարդ դրության մեջ (Քարտեզ)Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են փոխադարձ հարվածների մասինՄի՛ թողեք՝ սերը գնա. Նազենի Հովհաննիսյանը տեսանյութ է հրապարակելՊարտավոր եք ուժեղ ու տոկուն մնալ, չհանձնվել. այսօր Արթուր Վարդանյանի ծննդյան օրն էՀայտնի է դպրոցականների աշնանային արձակուրդների օրերըՍելենա Գոմեսը պաշտոնապես միլիարդատեր է դարձել. որքան կարողություն ունի նաՀայաստանում պետք է բացառված լինի քաղբանտարկյալների գոյությունը․ Բագրատ ՍրբազանըՕդեսայի մերձակայքում գծերից դուրս են թռցրել արևմտյան օժանդակությամբ ևս մեկ գնացքԹուղթ ու գիր, կալ ու կապ. Ինչպես շրջանցել հոգին սատանային վաճառածներինՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանովԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ազգերի լիգա. Իտալիայի հաղթանակն ու օրվա այլ արդյունքներ (տեսանյութ)«Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը ջանում է պաշտոնի նշանակել Սյունիքի հողերը Ադրբեջանին նվիրող գեներալին«Փաստ». Ինչո՞ւ են թանկացել ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպումների տոմսերը«Հրապարակ». ՔՊ-ում խմորումներ են. Փաշինյանը որոշել է «քցե՞լ» Արեւմուտքին«Փաստ». Աննա Հակոբյանի «սվիտան». Որքանո՞վ կարող են իրականում անկախ լինել... օրենսդրությամբ անկախ ինստիտուտները

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода