Ինչ են պայմանավորվել «մինչ աշուն անել» Լուկաշենկոն ու Պուտինը
ՄիջազգայինԱշնանը Մինսկում տեղի կունենան Նախարարների խորհրդի և Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստերը։ Մինչ այս իրադարձությունները Ռուսաստանն ու Բելառուսը նախատեսում են լուծել երկու երկրների միջև առկա բոլոր խնդրահարույց հարցերը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ նման պայմանավորվածություն են ձեռք բերել ինքը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ԲԵԼՏԱ-ն։
«Մենք պայմանավորվեցինք, որ մինչ այս պահը բոլոր խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն՝ և՛ անվտանգության խորհրդի, և՛ կառավարության հարցերի շուրջ»,- ասել է Լուկաշենկոն: Այս աշնանը լրանում է Ռուսաստանի և Բելառուսի միջև միությունը հաստատող պայմանագրի ստորագրման 25-ամյակը։
Բելառուսի նախագահը նաև հիշեցրել է Վլադիմիր Պուտինի հետ Մինսկ կատարած վերջին այցի ժամանակ պայմանավորվածության մասին. «Բելառուսը պետք է լինի անկախ, ինքնաբավ երկիր՝ կայուն տնտեսական հիմքերով. սրանք նրա խոսքերն են»,- ասել է Լուկաշենկոն։
Անցյալ շաբաթ՝ հուլիսի 25-ին, Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպեցին Կարելիայի Վալամ կղզում։ Սպասվում էր, որ նրանք կքննարկեն միութենական նախագծերի խթանումը, տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային օրակարգը։ Հանդիպման մեծ մասն անցել է փակ ձևաչափով։