Բեռնատարը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի. ամուսինները տեղում մահացել են, որդին տեղափոխվել է հիվանդանոց
ՊատահարԱյսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի բեռնատարը Աճառյան փողոցում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ վարերթի է ենթարկել 3 հետիոտնի։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է 2 հետիոտնի մահը, իսկ մյուսին տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քերական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդի, մահացածների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածները ամուսիններ են, իսկ վիրավորը նրանց որդին է։