Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան ՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ) Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջ Վթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներ Երեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցին ՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցել Ինչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ 1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասին Դատարանը որոշեց ազատազրկել Առուշ Առուշանյանին Ucom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետ

Արցախցիների մոտ ներքին և արտաքին ազդակների նկատմամբ խռովք կա. արցախցի փաստաբանը փակագծեր է բացում

Իրավական

Արցախցիների բռնի տեղահանումից հետո, Հայաստանի Հանրապետությունը սոցիալական ծրագրեր ընդունեց: Սակայն Արցախցիների մոտ չեն նվազում դժգոհությունները, ոչ միայն ընդունված որոշումների անհամարժեք դրույթների նկատմամբ, այլ նաև ընդհանուր առմամբ կա խռովքի նշաներ, ի՞նչ է կատարվում իրականում հարցի պատասխանը փորձել ենք ստանալ արցախցի հայտնի փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանից, ով նախ նկատեց.

- Գիտեք, մարդկանց գիտակցությունը ձևավորվում է երևույթների գնահատման միջոցով: Եթե կա խնդիր, ապա կա խնդրի նկատմամբ յուրօրինակ ընկալում, գնահատում ՝ մարդկանց կողմից: Ակնհայտ է, որ ՀՀ իշխանության վերաբերմունքը Արցախահայության ճակատագրի նկատմամբ, ինչպես սոցիալական խնդիրների լուծման գործում, այնպես էլ քաղաքական ոլորտում, նպաստել է արցախահայության վարքագծի ձևավորմանը: Արցախահայությունը, անշուշտ առաջնահերթ համարում են քաղաքական անհրաժեշտ հոգածությունը: Մենք գտնում ենք, որ իրավական հիմքերի առկայության պայմաններում անհամարժեք միջոցներ չձեռնարկելը անփույլատրելի ենք համարում և միաժամանակ համարում ենք, որ Արցախի հարցը ողջ հայության գլխավորապես թիվ մեկ խնդիրն է: Իսկ եթե այդ խնդրի նկատմամբ անտարբերություն կա, ապա քաղաքական իշխանության կողմից իրականացված քաղաքականության հանդեպ, չի կարող հարգանք դրսևորվել: Ահա, թե ինչու, Արցախցինների մոտ ներքին և արտաքին ազդակների նկատմամբ խռովք կա, որը կարող է մի օր պայթել:

-Դուք ակնարկեցիք խռովքի, ինչպես նաև իրավական հիմքերի մասին, ի՞նչ նկատի ունեք, կարող եք բացահայտել:

-Արցախցիները չեն բաժանվում Արցախից: Ինչպես նշեցի, Արցախցիները, Արցախի ճակատագիրը դիտում են համայն հայության խնդրի համատեքստում: Եվ դա ողջամիտ է: Համայն հայության հայրենիքը Հայաստանն է: Հայաստանն է, որ ի դեմս քաղաքական իշխանության, պարտավոր է հոգալ համահայկական խնդիրներով: Երբ հաղթաքարտ կա հայության ձեռքին, որը կարիք ունի իրավաբանորեն ամրագրման ու դա չի արվում, ինչպես եք պատկերացնում ինչ վերաբերմունք պիտի ունենա Արցախցին քաղաքական իշխանության հանդեպ: Իսկ ինչն է իրավական հիմքը: Իրավական հիմքը Արցախցիների նկատմամբ կիրառված ցեղասպանությունն է և ՀՀ տիտղոսը Արցախի նկատմամբ,որպես ոչ միջազգային իրավունքով ադրբեջանին փոխանցված հանգամանք: Հետևապես, կարծում եմ օր առաջ ՀՀ պետք է դիմի միջազգային քրեական դատարանին ցեղասպանության հարցով, Ադրբեջանի նախագահին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, ինչպես նաև արդարադատության միջազգային դատարանին ՝ 1921 թ. հուլիսի 5-ի Թիֆլիսում գումարված ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի պլենումի որոշմանը իրավական գնահատական տալու,այդ թվում՝ ՝Նախիջևանի հետ կապված 1921 թվականի մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիաի միջև Մոսկվայում կնքված պայմանագրի վերաբերյալ , ըստ որի Նախիջևանը հանձնվեց Խորհրդային Ադրբեջանի խնամակալությանը։ Ահա թե որն է իրավականը:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս եք պատկերացնում, Ձեր կողմից նշված իրավական ճանապարհը չի վտանգի ՀՀ անվտանգությանը:

-Անշուշտ, ՀՀ անվտանգությունը բացառիկ արժեք է մեզ համար, ցանկացած գործունեություն , որը կվտանգի ՀՀ շահերը, գործադրման ենթակա չեն: Ընդհակառակը կարծում եմ, որ նշված գործընթացը ավելի դրական հետևանքներ կունենա մեր հայրենիքի համար՝ հատկապես հաշվի առնելով քաղաքական բարենպաստ իրողությունը:Այդուհանդերձ այս հարցում պետք է որոշակիացվեն և հասկանալի դառնա, թե վերջապես ՀՀ ինչ քաղաքական պարամետրերի հաշվառումով է , որ նման գործընթաց չի ձեռնարկում: Սա այն խնդիրն է, որին մեր ժողովուրդը պետք է տեղյակ լինի: Վարչապետ Ն.Փաշինյանը օրակարգ է մտցրել ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր»  կնքելու հարցը, ինչպես եք պատկերացնում, հնարավոր է արդյոք ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր: Գիտեք կոսմոլոգիական պարադոքս չէ չհասկանալու համար, որ խաղաղության պայմանագրի կնքումը ադրբեջանի հետ ներկա փուլում անհնարին է: Ադրբեջանի նկրտումները այլ են և ադրբեջանը ներկայումս տարածքային հավակնություններ ունի Հայաստանի նկատմամբ: Հետևապես, դժվար թե ադրբեջանը գնա խաղաղությանպայմանագրի կնքման: Այսինքն, ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կեղծ կատեգորիա է: Եվ ընդհանրապես խաղաղությունը որոշակի պայմաններում իրավաքաղաքական վիճակ է,սակայն այն չունի մշտական բնույթ: Այնուամենայնիվ դա հուշում մարդկության անցած ճանապարհը,որն ընթացել է գերակշռորեն պատերազմի ուղիով: Իսկ դա նշանակում է, որ պատերազմը կեցության ձև է և գոյաբանության միջոց: Գիտեք, ես ընդհանրապես կողմնակից եմ պատերազմի փիլիսոփայական կանոններին համապատասխան բնույթով: Այսօրվա խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը պատասխանում է այն հարցին, թե ինչու Մեծ -Հայքը դարձավ մի փոքրիկ երկիր:

 






Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց ԵրևանՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ)Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջՎթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել«Զանգեզուրի միջանցքի» ապագան որոշվելու է Իրանի ջանքերով, իր շահերը պաշտպանելու կարողությամբ․ ԻՀՊԿՆոր բռնկում է եղել. պլազմայի 2 ամպ է շարժվում դեպի ԵրկիրiPhone 16 Pro սմարթֆոնը կվաճառվի 1000 դոլարովԼեզվի ճարպկությունը և ակնհայտ մանիպուլյացիան իշխանությանն այլևս չեն կարող օգտակար լինելԵրևանը փորձում է կրճատել Բաքվի հետ հաշտության պայմանագրի տեքստը՝ այն արագ ստորագրելու համար․ Ադրբեջանի ԱԳՆ«Խnզը» ՌԴ-ին հռչակել է որպես Հայաստանի թշնամի.Armenian infoՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել Արցախի պաշտոնյայի նախկին փեսայի դեպքիցԳաղտնի ծրագիր ունեմ՝ 15 տարում Հայաստանը պետք է դառնա աշխարհի ամենաթանկ պետությունը․ Աղազարյան.armlur.amԱդրբեջանի և Հայաստանի միջև Աստանայում բանակցություններ անցկացնելու առաջարկն ընդունելի է Բաքվի համար. Ալիև34-ամյա տղամարդը սպառնացել է Կիևյան կամրջից ցած նետվելԼյուքսեմբուրգի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода