Էրդողանը Պաղեստինի նախագահից ներողություն է պահանջում
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից ներողություն է պահանջում՝ Թուրքիայի խորհրդարանում ելույթ ունենալու հրավերին չպատասխանելու համար, տեղեկացնում է TRT Haber-ը։
«Ցավում եմ, որ պարոն Աբասը ելույթ չունեցավ խորհրդարանում, թեև մենք նրան հրավիրել էինք։ Նա պետք է ներողություն խնդրի մեզնից։ Մենք սպասում ենք, որպեսզի տեսնենք՝ արդյոք նա կարո՞ղ է գալ»,-ասել է Էրդողանը: