Մեզ համար միևնույն է՝ Թրամփ, թե Հարիս. Պատրուշեւ
Մոսկվայի համար նշանակություն չունի, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Նիկոլայ Պատրուշևը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ երկկողմ հարաբերությունների բարելավում չի սպասում։
«Մեզ համար բոլորովին միևնույնն է՝ Թրամփ, թե Հարիս. մեզ համար դեռ ոչինչ չի փոխվել դեպի լավը»,-նշել է Պատրուշևը: