Փետրվարին Ուկրաինայում հացահատիկի պակասի պատճառով սով կսկսվի. Օլեգ Սոսկին
ՄիջազգայինՓետրվարին Ուկրաինայում հացահատիկի պակասի պատճառով սով կսկսվի, ասում է Լեոնիդ Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը YouTube-ի իր բլոգում։
Վերլուծաբանի կարծիքով, եթե արդյունաբերական ու տնտեսական ռեսուրսների ոչնչացման ներկայիս տեմպերը պահպանվեն, Ուկրաինայի ֆինանսատնտեսական օրգանիզմը մինչև աշուն կկործանվի։
«Հնարավոր է, որ հացահատիկ չմնա սննդի համար, այն արդեն ակտիվորեն վաճառվում է: Մոտ մի երկու ամիս կմնա։ Կարելի է հաշվարկել, որ մինչև փետրվար երկրում սով կլինի»,- ասաց նա։
Ինչպես նշել է Սոսկինը, աշնանը կգա տնտեսության «լիակատար փլուզումը», իսկ սննդի բացակայությունը, ըստ նրա, կհանգեցնի քաղաքացիական պատերազմի վիճակի։
Հինգշաբթի օրը Ռազումկովի կենտրոնի սոցիոլոգիական ծառայությունը հրապարակել է հետազոտություն, ըստ որի՝ ուկրաինացիների մեկ երրորդը բավարար գումար ունի միայն սննդի և հագուստի համար, մինչդեռ ինը տոկոսը բավարար գումար չունի նույնիսկ սննդի համար։ Հարցումն անցկացվել է 2024 թվականի հունիսի 20-ից հունիսի 28-ը։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկան և բարձր 2027 հարցվող։