Իսրայելի եւ Հզբոլլահի մասշտաբային բախումը կարող է սկսվել ամեն պահի
ՄիջազգայինԱյս գիշեր իսրայելյան կաբինետը արտահերթ ճգնաժամային նիստ է հրավիրում:
Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը զգուշացնում է իսրայելցիներին` պատրաստ լինել «Ներքին ճակատի հրամանատարության հրահանգներում հանկարծակի փոփոխության դեպքում»:
Իսրայելական 12-րդ և 13-րդ ալիքները չեղարկում են երեկոյան հերթական հաղորդումները և անցնում են 24-ժամյա լուրերի ընդլայնված լուսաբանմանը: Հայոմ թերթը զինվորական պաշտոնյաների անունից տարածել է հայտարարություն. «Մաջդալ Շամսի վրա հարձակման պատասխանը զանգվածային կլինի, և մենք ստիպված կլինենք մտածել պատերազմի գնալու մասին»: Իսկ Walla կայքը, վկայակոչելով իսրայելյան պաշտոնյայի, տեղեկացնում է. «Բանակը» պատրաստվում է պատասխանել, հյուսիսում երկինքը լցված է կործանիչներով, իսկ Լիբանանի հետ սահմանի երկայնքով հրետանային հարձակումներ են իրականացվում»։
Մի շարք աղբյուրներ եւս հայտնում են, որ Ռամաթ Դեյվիդի և Պալմաչիմի ռազմաօդային բազաները բերվել են բարձր պատրաստվածության։ Նաեւ, որ «Հեզբոլլահը» տարհանել է Բեյրութում գտնվող իր կենտրոնակայանը։
Մի խոսքվո, մռայլ հաղորդագրութուների պակաս չկա, եւ նման է, որ այս անգամ պատերազմը կարող է լինել անխուսափելի: