Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար․ Հասանով «Քու լավը ․․․». ինչպես են ոստիկանները հայհոյում ու բերման ենթարկում քաղաքացիներին (Video) Մոնտե Կառլոն Գռզոյի կյանքը դժոխքի է վերածել.Armenian info Եթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մեր հարաբերությունները հենց վաղն ամբողջությամբ կկարգավորվեն. Ռուբինյան Անապահովության նպաստի մերժման նոր հիմք կսահմանվի Կիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHub Զոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ) «Ոնց եմ ձեզնից զզվում», պարոն Ավինյան, դուք թքում եք քաղաքացիների դեմքին․ Երիցյան (տեսանյութ) Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս չի շպրտվել Կուրսկից. Շոյգու Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

Եթե չափի զգացում ունես, ոգեւորվածության միջից կարողանում ես ընտրել. Արսեն Խաչատրյան

Մշակութային

Դպրոցում տղաները կռիվ են անում, իսկ ծնողները ստիպված են լինում դրա հետեւանքների «տակից դուրս գալ»՝ բանակցելով միմյանց հետ: Առաջին հայացքից սովորական մի պատմություն, որը պատահել է շատերի հետ, սակայն նման մի հանդիպում դառնում է ոչ սովորական ֆրանսիացի ժամանակակից դրամատուրգ եւ դերասանուհի Յասմինա Ռեզայի «Սպանդի աստվածը» գործում, որը Լոնդոնում դեռեւս 2008 թվականին ճանաչվել է լավագույն կատակերգություն: Սովորական ընտանեկան հանդիպումը վերածվում է հոգեբանական լարված պայքարի. ուշադրության կենտրոնում այն հարցն է, թե ինչ մութ կողմեր կարող են թաքնվել քաղաքավարության եւ ընդհանուր ընդունված նորմերի դիմակի հետեւում։ Այս մասին է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի խաղացանկը համալրած նոր ներկայացումը՝ բեմադրված ԱՐՍԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ կողմից՝ Յասմինա Ռեզայի վերոնշյալ ստեղծագործության հիման վրա: Ռուսական թատրոնը այս թատերաշրջանի առաջնախաղերը ամփոփեց հենց այս ներկայացումով, ինչի մասին էլ «Իրավունք»-ը զրուցել է բեմադրիչի հետ:

«2008 ԹՎԱԿԱՆԻՑ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ ԵՄ ԱՅՍ ԳՈՐԾԻՆ. ԵԿԱՎ ԺԱՄԸ, ՈՒ ԲԵՄԱԴՐԵՑԻ»

— Արսեն, այս բեմադրությամբ ի՞նչ էիք ուզում փոխանցել հանդիսատեսին, հատկապես, որ նույն հանդիսատեսը կարողացավ դերասանների հետ նույն հարթության վրա լինել՝ հենց բեմում դիտելով ներկայացումն ու վերապրելով այն, ինչ դերասաններն էին ներկայացնում:

— Ես ինձ թույլ չեմ տալիս մարդկանց ինչ-որ բան սովորեցնել, իրենց ծնողը չեմ: Պիեսի տեքստում հեղինակն արդեն իսկ շատ բան է տվել հանդիսատեսին: Իմ խնդիրը եղել է հասկանալ տեքստը եւ տեսլականս ներկայացնել՝ ներառելով այդ շրջանակի մեջ դերասաններին ու աշխատել: Ներկայացման մեջ տարբեր թեմաներ են արծարծվում, լիքը ասելիք կա: Բայց ես ոչ թե կոնկրետ մեսիջ եմ փորձել փոխանցել հանդիսատեսին, այլ ավելի շատ ցանկացել եմ կիսվել իմ տպավորություններով, զգացողություններով եւ վերաբերմունքով, որն ունեմ «Սպանդի աստվածը» պիեսի նկատմամբ: Ամենակարեւորը` ուզում էի չկորցնել թեթեւությունը, որովհետեւ շատ լուրջ թեմաների մասին է բարձրաձայնվում պիեսում: Փորձել եմ չափի զգացումը պահել՝ ե՛ւ հումորի ե՛ւ լուրջ մտքերը հանդիսատեսին հասցնելու իմաստով: Այս ստեղծագործության մեջ կա բազմաշերտ խաղ, որն ինձ համար շատ հետաքրքիր էր բեմադրել:

— Ի դեպ, Յասմինա Ռեզան ժամանակակից դրամատուրգներից ամենաշատ բեմադրված հեղինակների շարքում է: Ինչո՞ւ որոշեցիք հենց նրա պիեսը բեմադրել:

— Այս պիեսը 2008 թվականից ուզում եմ բեմադրել, բայց միշտ մտածում էի, որ պետք է հասունանա ճիշտ ժամանակը: Կարծում եմ՝ հասունություն է պահանջում ռեժիսորի համար, որպեսզի կարողանաս այս պիեսը ճիշտ հասցնես հանդիսատեսին: 2008 թվականից սիրահարվել եմ այս գործին. եկավ ժամը, ու բեմադրեցի:

«ՎՍՏԱՀ ԷԻ, ՈՐ ՄԻՆԱՍ ԱՍՐՅԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԱՅԴ ԲԵՌՆ ԻՐ ՎՐԱ ԿՐԵԼ»

— Դուք հրավիրյալ ռեժիսոր եք ռուսական թատրոնում, ինչպե՞ս ստացվեց համագործակցությունը, եւ ինչո՞ւ որոշեցիք հենց այս թատրոնում բեմադրություն անել:

— Մի ներկայացումից հետո՝ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհիներից Լիլյա Մուկուչյանի հետ էի ծանոթացել: Նա ինձ հարցրեց, թե՝ կուզե՞ս բեմադրություն անել ռուսական թատրոնում: Ու սկսեցինք իրար հետ պիեսներով փոխանակվել: Ես իրեն ուղարկեցի այս պիեսն, ու կանգնեցինք հենց այս գործի վրա: Այդ խոսակցությունից, երեւի, մոտ տարիուկես անցավ, ու որոշեցինք սկսել փորձերը: Այնպես որ, կարելի է ասել, դրդապատճառը Լիլյա Մուկուչյանն է եղել, որ ես հանեցի դարակից այս պիեսը:

— Նկատեցինք, որ ներկայացման մեջ կար նաեւ հրավիրված դերասան: Ինչպե՞ս ընտրվեց դերասանական կազմը:

— Մինաս Ասրյանին 2003 թվականից գիտեմ: Մենք գրեթե տարեկիցներ ենք: Ես տեսել էի իր խաղը «Փոքր թատրոն»-ում, եւ դեռ այն ժամանակ նկատվում էր, թե ինչ շնորհք ունի: Հետո նրան չեմ տեսել բեմում: Բայց երբ հրավիրեցի այս ներկայացման մեջ դեր ստանձնելու, վստահ էի, որ նա կարող է այդ բեռն իր վրա կրել: Ինչ վերաբերում է մյուս դերասաններին, բոլորը ռուսական թատրոնից են: Մանվել Խաչատրյանին գիտեի եւ պատկերացնում էի, թե ինչ երանգի դերասան է: Հայարփի Զուռնաչյանի հետ ծանոթ չէի, մի քանի ներկայացում նայեցի, որպեսզի դերասան ընտրեի եւ վերջում ընտրեցի նրան: Դե իսկ Լիլյա Մուկուչյանի հետ, արդեն ասացի, թե ինչպես ենք ծանոթացել: Առաջին իսկ օրվանից, երբ սկսել ենք տեքստը կարդալ, ամեն ինչ սահուն է ընթացել: Շեշտը դրել ենք հաճույք ստանալու վրա: Խոսքն ինքնանպատակ հաճույքի մասին չէ, այլ այն իր մեջ քրտնաջան աշխատանք էր պարունակում: Բայց այդ քրտնաջան աշխատանքը մենք համեմում էինք ծիծաղով:

— Չնշեցիք խամյակի դերակատարին, որը եւս, կարծես թե, ռուսական թատրոնի դերասաններից չէ… Ինչպես նաեւ էկրաններից երեւացող երեխաներին:

— Այո, խամյակի դերակատարը Մնջախաղի թատրոնից է: Իմ հարազատ եղբայրն է: Իսկ երեխաներն իմ պատանեկության երկու ընկերների տղաներն են, որոնց միշտ իմ աչքի առաջ տեսել եմ, եւ իրենց հետ հեշտ էր աշխատել:

«ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱԽՎԱԾ Է ՔՈ ՃԱՇԱԿԻ, ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԻ ՀԵՏ, ԻՆՉԸ ՀԱՆՐԱՅՆԱՑՆԵԼԸ ՀՈՒԶԻՉ Է»

— Անդրադառնանք մինչեւ առաջնախաղն ընկած հատվածին, ինչպե՞ս էին ընթանում փորձերը, եւ հեշտությա՞մբ էիք գտնում բեմադրական լուծումներ:

— Ստեղծման ընթացքը հետաքրքիր էր, լուծումները փնտրտուքների արդյունքում են առաջացել: Ամենակարեւորը՝ երեխայի «էնտուզիազմով» ենք աշխատել: Եթե դու չափի զգացում ունես, որպես մարդ, որպես մասնագետ, իմ կարծիքով՝ այդ ոգեւորվածության միջից կարողանում ես ընտրել արդեն այն մտահղացումները, որոնք հետո հայտնվեցին ներկայացման մեջ:

— Ի՞նչ տվեց այս ներկայացումը Ձեզ, եւ Դուք ի՞նչ տվեցիք այս ներկայացմանը:

— Կարծում եմ՝ ամեն մասնագետ ինքն իր մասնագիտության մեջ ունի կասկածներ՝ իր վրա, անալիքի վրա: Հստակ սահմաններ չկան, ամեն ինչ կախված է քո ճաշակի, գիտելիքների ու աշխարհայացքի հետ: Ու դա հանրայնացնելը հուզիչ է: Եվ այդ կասկածների վրա աշխատելը շատ կարեւոր է, որպեսզի գիտակցես՝ որտեղ ես ճիշտ հասկացվում, որտեղ՝ ոչ: Այդ իմաստով ինձ մեծ բան է տվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար․ Հասանով«Քու լավը ․․․». ինչպես են ոստիկանները հայհոյում ու բերման ենթարկում քաղաքացիներին (Video)Մոնտե Կառլոն Գռզոյի կյանքը դժոխքի է վերածել.Armenian infoԵթե Թուրքիան քաղաքական կամք ունենա, մեր հարաբերությունները հենց վաղն ամբողջությամբ կկարգավորվեն. ՌուբինյանԱնապահովության նպաստի մերժման նոր հիմք կսահմանվիԱԺ-ն վավերացրեց «Եվրաջասթի» համաձայնագիրըԿիրանցի սահմանային պատը գաջապատել են, գույնը սպիտակացրել ու վերջ․ «անվտանգության հարցը լուծված է». MediaHubԶոհրաբ Մնացականյանը ջերմ զրուցում է Արարատ Միրզոյանի հետ (տեսանյութ)«Ոնց եմ ձեզնից զզվում», պարոն Ավինյան, դուք թքում եք քաղաքացիների դեմքին․ Երիցյան (տեսանյութ)Մոսկվան չի բանակցի Կիևի հետ, քանի դեռ Ուկրաինայի ԶՈւ-ն դուրս չի շպրտվել Կուրսկից. ՇոյգուՀունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց ԵրևանՌԴ-ն կառուցողական դեր է խաղացել 2020 թվականին Ղարաբաղում զինադադարի հաստատման հարցում. Միրզոյան (տեսանյութ)Փաշինյանն Ադրբեջանին ու Ռուսաստանին մեղադրեց նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները ոչ ամբողջությամբ կատարելու մեջՎթարի է ենթարկվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետին սպասարկող Toyota-ն. կան վիրավորներԵրեւանի ավագանու անկախ անդամներ Անուշ Գինոսյանի և Անույշ Խուդավերդյանի լիազորությունները դադարեցվեցինՌԴ ՀՕՊ-ը 144 ուկրաինական ԱԹՍ է խոցելԻնչ է կատարվում թիվ 72դպրոցում այս պահին. Մանրամասներ1 տարի 8 ամիսը «շակալադնի» է. Առուշ Առուշանյանը` իրեն կալանավորելու որոշման մասինԴատարանը որոշեց ազատազրկել Առուշ ԱռուշանյանինՍուրեն Պապիկյանը կարեւոր հանդիպումներ է ունեցել ԿորեայումUcom-ը կհամագործակցի խորհրդատվական ոլորտի ամենահեղինակավոր՝ Միջազգային CMC համաժողովի հետԱԱԾ տնօրենը կորոշի՝ ում ինչպես պատժել գաղտնի տեղեկության տիրապետման կարգը խախտելու համար (տեսանյութ)Ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկում ճանապարհը փակած քասախցիներին (տեսանյութ)Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը մեկնել է ՌԴ` քննարկելու «Զանգեզուրի միջանցքի» հարցըՉե՛ս մարսելու, միլիոններ կերար, հարա'մ ա, երեխու հաց ես տանում․ ակցիա՝ ընդդեմ Նաիրիի համայնքապետի (տեսանյութ)ՈՒՂԻՂ․ Երևան քաղաքի ավագանու նիստԱվինյանի համար դարձել ենք «ձկան փուշ»․ մանդատից զրկվող ավագանու անդամ (տեսանյութ)Վանաձորի թատրոնի 93-րդ թատերաշրջանը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Սուրեն Հովհաննիսյանի 110-ամյակինՄոսկվա-Երևան 1 չվերթ չեղարկվել է, 3-ը՝ հետաձգվելԽաղաղության պայմանագրում կա համաձայնեցված դրույթ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին. Փաշինյան (տեսանյութ)Բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԱզգերի լիգա. Այսօր կայանալիք հանդիպումները Ընդդիմադիր ֆրակցիային չխնայել, հին ու նոր հիշեցնելով «փչացնել»Ազգերի լիգա. Ֆրանսիայի, Իտալիայի հաղթանակներն ու այլ արդյունքներ(տեսանյութ)Գազ չի լինի. հասցեներՈՒՂԻՂ. ԱԺ-ն շարունակում է աշխատանքըՕրվա խորհուրդ. սեպտեմբերի 10Ալեն Սիմոնյանը «նախկինների» դղյակներն է հիշել. իսկ որտե՞ղ է ապրում նա, ո՞ւմ է «պատկանում» Ջրվեժի հայտնի առանձնատունը. «Ժողովուրդ»Անկանխիկ գործարքների առումով քաոսային իրավիճակ է. «Փաստ»«Հրապարակ». Սամվել Բաբայանի պրոյեկտը չստացվեց. նոր բան են փորձարկումՔասախի բնակիչները կփակեն Աշտարակ Երեւան ավտոճանապարհը. «Ժողովուրդ»Առաջիկայում շատ մեծ բացահայտումներ են լինելու. Երեւանի ավագանու անդամները չեն լռելուՏեղի է ունեցել կապիտան Հայրապետ Ստեփանյանի հոգեհանգստի արարողությունըՇՏԱՊ. Երեւանի ավագանու ընդդիմադիր անդամներին սպառնացել ու գործարք են առաջարկելՍարսափազդու մանրամասներ. Պահանջել են փրկագին` չորս միլիոն դոլար․ ոստիկանները հայտնաբերել են առևանգված կնոջըՀարցն այստեղ առավել քան շատ նախարարն է՝ Ժաննա Անդրեասյանը. Հայկ ԴեմոյանՄասնագետները նշել են՝ ինչպե՞ս խելացի երեխա լույս աշխարհ բերելԸնկերնե՛ր, ի՞նչ եք խառնվել իրար, չե՞ք ամաչում. Գեւորգ ԳեւորգյանՖեյխոայի օգտակար հատկություններըԱհա՝ ինչպե՞ ս չպետք է լիցքավորել սմարթֆոնը, եթե չեք ուզում հրդեհ առաջացնել

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода